Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկին «воин» էին ասում, մյուսին՝ «игрок», մյուսին՝ գիտնական, «полиглот», բայց մեզ նախագահ է պետք». Էդուարդ Զորիկյան. «Մեդիալաբ»

Նոյեմբեր 04,2014 14:08

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը:

-Պարոն Զորիկայն, այս փուլում ոչ իշխանական եռյակը հանրահավաքներ է անում, որոնք բազմամարդ են: Ի՞նչ գործընթաց է սա ձեր կարծիքով և ինչ արդյունք կարող է տալ:

-Ես առաջին հանրահավաքին ներկա եմ եղել, երկրորդին համացանցով հետևեցի: Շատ էի ուզում հասկանալ, թե ինչ է նրանց ասածը: Եթե երկրի զարգացման ուղիներ մատնանշեին, տարբեր ծրագրեր ունենային այդ առումով, ես կհասկանայի: Բայց ինչքան էլ ուզեցի հասկանալ, հասկացա, որ նույնն են ասում, ինչ ասում են այսօրվա իշխանությունները՝ և քաղաքական ուղու և այլնի մասին: Այսինքն, ոչ մի ռեալ, հիմնային տարբերություն ես չտեսա: Ժողովուրդը միշտ էլ պատրաստ է հավատալ ցանկացած մեկին: Խնդիրն այն է, որ այդ մեկը պետք է ազնիվ լինի իր մղումներում, որովհետև ժողովրդին ինչ-որ խնդրի, իմ կարծիքով, շատ փոքր խնդրի լուծման համար օգտագործելը ճիշտ չէ: Ի՞նչ տարբերություն,Պուտինի ցուցումով Սերժ Սարգսյանը պիտի ինչ-որ քայլ անի, թե ապագայում ով կլինի: Իմ կարծիքով՝ ոչ մի տարբերություն չկա: Եթե ժողովրդին բացահայտ ասեն՝ ժողովուրդ, մենք ուրիշ ճար չունենք, ըսենց էլ պիտի գնա, դժվար թե ժողովուրդը հավաքվի: Իմ կարծիքով՝ ժողովուրդն ուրիշ բան է ուզում:

-Ի՞նչ է ուզում ժողովուրդը:

-Ինձ թվում է՝ ժողովուրդն ուզում է ինքն իր երկրում ապրի ապահով ու պաշտպանված լինի: Պաշտպանված ոչ միայն սահմանների առումով, որովհետև այսօրվա օլիգարխներն ավելի շատ են ուզում, որ էդ սահմանները պաշտպանվեն, որովհետև իրենց ունեցվածքը ներսում է, ունեցվածի ինչ-որ մասը գոնե: Ժողովուրդն ուզում է պաշտպանված լինել և սոցիալական, և իրավական և մնացած առումներով: Իսկ այդ ամենն այսօր չկա: Ու ես չեմ կարծում, որ ինչ-որ փոփոխության՝ իշխանափոխության, չգիտեմ ինչի հետևանքով այդ հարցերը լուծվելու են: Ի վերջո երկու ուղի կա զարգացման: Սրանից 30-40 տարի առաջ էլ կար այդ նույն երկու ուղին: Այն ժամանակ մեկը սոցիալիստականն էր, մյուսը կապիտալիստականը, այսօր անվանումները մի քիչ փոխվել են, բայց էությունը նույնն է մնացել՝ մեկը ռուսականն է, մյուսը՝ եվրոպականը: Մենք այս 20 տարվա մեջ տեսել ենք, թե Եվրոպան ինչն է ֆինանսավորում: Հայաստանն իբր թե նոր անկախացած երկիր է, տեսել ենք, թե ով ինչով է օգնում: Եվրոպան ասում է՝ Հայաստան ջան, եթե ուզում ես անկախ երկիր լինես, ուզում ես դառնաս իրոք իրավական պետություն, ուրեմն սկսիր սրանից ու սրանից՝ մարդու իրավունքներ, դատական համակարգի բարեփոխում, կոռուպցիայի դեմ պայքար: Այսինքն՝ եթե դու պետություն ես, դու ինքդ քեզ չպետք է թալանես, դու, այ ճղճիմ էակ, շատ էլ այսօր վարչապետ ես, նախագահ ես, նախարար ես, բայց պետությունն ավելի մեծ կառույց է, պետք է դու դա հասկանաս: Եթե դու դա չես հասկանում, քեզ ցանկացած մեկ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ նույն Եվրոպայի հավաքներից մեկում ոտքի կկանգնի ու կհարցնի՝ դու կազինոյում խաղում ես, թե՞ չես խաղում: Դու ուրեմն պիտի հասկանաս, թե ով ես՝ նախագահ ես, թե՞ «игрок» ես: Մեկին «воин» էին ասում, մյուսին՝ «игрок», մյուսին՝ գիտնական, полиглот` 7 լեզու գիտեր: Բայց մեզ նախագահ է պետք:

-Դուք այսօր եռյակի ուժերի մեջ էլ չեք տեսնո՞ւմ նախագահ:

-Ոչ, չեմ տեսնում: Ի վերջո, պետք է հասկանաք ի՞նչ եք ուզում՝ շարունակել բյուջեն թալանե՞լ, սա ռուսական ուղին է: Սա այն է, ինչ սովորել ենք ռուսներից Սովետի ժամանակ: Այսօր էլ նույն է կրկնվում: Դեռ ցարի ժամանակ էին ասում «как там в России, все воруют?»: Հա, воруют, մինչև էսօր էլ воруют: Մերոնք էլ այստեղ են մինչև այսօր գրպանում, թալանում: Բա էդ առանձնատներն ու մյուս շքեղությունները որտեղի՞ց, եթե իրենք իրավունք չունեն բիզնես ունենան, իսկ աշխատավարձն էլ ընդամենը մի քանի հարյուր հազար դրամ է: Մյուս ուղին՝ եվրոպական, այն է, որ քո քաղաքացին է առաջնայինը, որովհետև նա մարդ է, մարդու իրավունքներն են առաջնայինը: Ես հիշեցի, երբ Ռեյգանը հանդիպեց Գորբաչովին, Գորբաչովը լրագրողներին ասաց, որ Ռեյգանը խոսել է մարդու իրավունքների մասին: Գորբաչովն ասել է՝ «Какие права? Какого человека?»: Էդ մարդը չէր հասկանում՝ ի՞նչ մարդ, ի՞նչ իրավունք: Այսօր էլ նույնն է: Այսօր մեր ամբողջ վերնախավը ժողովրդին վերաբերվում է որպես հոտի, ոչխարի, որպես անասունի ու չի հասկանում, որ էդ անասունի միջից ծնված գերագույն անասունն էլ ինքն է, եթե այդպես է վերաբերվում իր ժողովրդին: Իրենց թվում է, թե իրենք աֆերիստ են, կարան խաղեր անեն, ժողովրդին էլ օգտագործեն: Դա չի լինելու:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930