«Րաֆֆի Հովհաննիսյանից բացի այնտեղ ընդդիմություն չկա»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով եռյակի պայքարի և քաղաքականության մասին, այսպես արտահայտվեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Aravot.am-ի հարցին՝ ո՞րն է պատճառը, որ կասկածում է ՀԱԿ և ԲՀԿ առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր լինելու վրա, տիկին Բախշյանը գերադասեց չմանրամասնել:
Այնուհետև եզրափակեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը՝ միասնական հրապարակ ստեղծելու իր կոչի պատանդն է»:
Տիկին Բախշյանը եռյակի գործունեության վերաբերյալ ընդհանրապես չէր ցանկանում մանրամասնել: Այս առիթով նա ասաց. «Եթե ասեմ այն, ինչ ես մտածում, զգում եմ, հասկանում՝ իմ ոչ քաղաքագետ տեղով…բայց չկասկածեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ասել եմ»:
Կարդացեք նաև
Կարծիքներ կան, որ եռյակը ժամանակավոր դադար է վերցրել: Հարցին՝ հնարավո՞ր է իշխանությունների հետ գործարքի մեջ են մտել, լեզու գտել, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Քննարկումներ միշտ էլ հնարավոր է՝ լինեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ