Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանսական բուրգի» գործ. 15 միլիոն ամբաստանյալին տվողն իրեն տուժող չի համարում

Նոյեմբեր 04,2014 13:58

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այսօր չէին ներկայացել Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի տնօրեն, նրա որդին՝ Արմեն Նազարյանը, որոնք հայտնել էին, որ բացակայում են քաղաքից նոյեմբերի 2-ից:

Բարձրաստիճան ոստիկաններից Կարեն Բաբակեխյանը դատակոչվել էր այսօրվա նիստին, սակայն նրանից ոչ մի տեղեկություն չկար: Նրա որդի Ռուբենը նույնպես ծանուցվել էր, սակայն դատարանը ստացել էր տեղեկություն, որ հասցեատերը չի ստացել ծանուցագիրը:

Ոստիկանները հիվանդանոցից բերման են ենթարկել տուժող Արթուր Քոչինյանին, որն աշխատել է Կասյան փողոցում գտնվող տարադրամի փոխանակման կետում եւ նորմալ հարաբերությունների մեջ է եղել ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի հետ: Տուժողն իրեն տուժող չէր ճանաչում եւ ասաց, որ անցյալ տարվա փետրվարին Արթուրին տված 15 միլիոն դրամ գումարը, երբ էլ լինի, նրանից կուզի, քանի որ նոտարով հաստատված պարտավորագիր ունի Արթուր Անդրեասյանից:

Մեղադրողին հետաքրքրում էր, թե ամբաստանյալը ինչպես է աշխատել «Մոսկվիչկա» սուպերմարկետի համար, ինչին տուժողը պատասխանեց, որ լսել է, որ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը «Մոսկվիչկայի» փողը տարել-բերել է եւ թանկ վաճառել:

Տուժողը քաղաքացիական հայցի պահանջ չուներ եւ այս գործով անցնող մեկ այլ տուժողի ներկայացուցչի հարցին՝ տեղյա՞կ եք պայմանագրի վաղեմության ժամկետի մասին, նա ասաց, որ ինքը թուղթ ունի եւ դրանով ամեն ինչ ասված է:

Մեղադրող Ա. Երիցյանի հարցին, թե արդյոք նա խաղացե՞լ է, գումարներ տանուլ տվել «Եվրոֆուտբոլում», որը դարձյալ եղել է ամբաստանյալինը, տուժողը պատասխանեց, որ տեղյակ չէ:

Այս գործով տուժող Թադեւոսյանի հարցին, թե պարտավորագիրը գրելիս իմացե՞լ եք, որ ոչ հանք ունի, ոչ ավտոմեքենա, ոչ տուն, տեղյա՞կ եք, որ ոսկեղեն ուներ, ավտոտնակ, տուժողը պատասխանեց, որ չի հարցրել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Մանրամասները՝ քիչ հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930