Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ն ՀՀ գնումների մասին օրենքում հակասություններ է բերելու

Նոյեմբեր 04,2014 13:38

«Թրանսփարենսի ինթերնեշընլ» հասարակական կազմակերպության փորձագետ Արտակ Մանուկյանի գնահատմամբ, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հակասություններ է առաջացնում ՀՀ գնումների մասին օրենսդրության մեջ:

«2011-ին Հայաստանը, անդամակցելով առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, պարտավորվեց նույն մոտեցումը կիրառել թե տեղացի, թե արտասահմանցի ֆիրմաների նկատմամբ: Մոտեցել էինք Եվրամիության երկրների շարքին եւ հիմա վեկտորը փոխում ենք, գնում մի միություն, որի հիմքում Ռուսաստանի գնումների մասին օրենքն է, որով 15 տոկոսի չափով գնային նախապատվություն է տրվում տեղացի արտադրողներին: Ռուսաստանի օրենսդրության կատարելության աստիճանն ավելի ցածր է: Փաստորեն անդամակցում ենք մի միության, որը ասում է խտրականություն»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց Արտակ Մանուկյանը:

Նրա խոսքով, համաշխարհային կազմակերպության գնումների համաձայնագրով, Հայաստանը ստանձնել էր նաեւ առավել թափանցիկության դրույթներ, բայց վերջին տարիներին թափանցիկության իսպառ բացակայություն է գրանցվել. «Երեք տարի առաջ, երբ ուժի մեջ մտավ գնումների մասին Հայաստանի օրենքը, քաոսային շարժման իրավիճակ էր, լուրջ խնդիրներ կային վիճակագրության հարցում` նույնիսկ հավաքագրման ու վերլուծության առումով խնդիրներ կային: Նախորդ կառավարության համեմատաբար, ավելի թափանցիկ գործունեության արդյունքում վիճակը բարելավվեց, բայց այս տարվա մոնիտորինգի արդյունքների համաձայն հետընթաց է արձանագրվել, թափանցիկության վերաբերյալ տվյալները չեն թարմացվում, թափանցիկությունը հետին պլան է մղվել: Ինչ վերաբերում է արդյունավետությանը, այս տարի որեւէ կերպ չեն տարբերվում ցուցանիշները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930