Նոյեմբերի 6-ից հանրապետությունում ջերմաստիճանը կսկսի բարձրանալ. այս մասին հայտարարեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանին կմոտենան արեւադարձային տաք հոսանքներ, եւ ջերմաստիճանը հինգից ութ աստիճանով կբարձրանա:
Ընդհանրապես պարոն Սուրենյանի խոսքերով՝ նոյեմբերի երկրորդ տասնօրյակը լինելու է նորմայի սահմաններում: Նախորդ տարվա համեմատ այս տարվա նոյեմբերը ցուրտ է, սակայն նման ցուրտ նոյեմբեր եղել է 2007 թվականին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ