Լրահոս
Օրվա լրահոսը

Ես զարմացած եմ

Նոյեմբեր 04,2014 13:29

Ես զարմացած եմ այս լերթ վիճակից,
Մարդկանց անտարբեր, սառը պահվածքից,
Նրանց՝ օրեցօր նվաստացումից,
Հիմարի առջև ստորացումից:

Ես զարմացած եմ մերկ հայացքներից,
Եվ չկշտացող արարածներից,
Միայն շահ փնտրող, լուռ քծնողներից,
Նյութին խոնարհվող բազում այրերից:

Ես զարմացած եմ մարդու տեսակից,
Նրա հանձնվող, գաղջ էությունից,
Պատեհ, անպատեհ քծնող ժպիտից,
Լրջության կարոտ՝ կեղծ լրջությունից:

Ես զարմացած եմ այս խեղճությունից,
Եվ ձևով լեցուն՝ հպարտությունից,
Խեղճի հայացքով՝ անզորությունից,
Հեշտ վաճառվելու մոլի ձգտումից:

Ես զարմացած եմ աննամուս վարքից,
Հեշտ ենթարկվելու սովորությունից,
Իրար մատնելու վարպետությունից,
Սեփական շահը միշտ վեր դասելուց:

Ես զարմացած եմ դավաճան վարքից,
Ու հարմարվելու անվարան բարքից,
Սուրբ արժեքները հեշտ զիջողներից,
Լուրջ արտաքինով՝ դատարկ մարդկանցից:

Ես զարմացած եմ անմիտ խաղերից,
Եվ միշտ շահարկվող էժան քայլերից,
Օտար բարքերի՝ հեշտ յուրացումից,
Անձնվիրաբար, լուռ ծառայելուց:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930