Մալաթիայի թիվ 191 դպրոցը մտել է վերանորոգման ցուցակ, բայց մեկ տարվա ընթացքում անընդհատ փոխվել է վերանորոգող կազմակերպությունը: Ամռանը շինարարական կազմակերպություններից մեկն ասել է, որ դատարկեք դպրոցը, ես սկսում եմ շինարարությունը: Ողջ դպրոցի անձնակազմը դատարկել է ամբողջ գույքը դպրոցի բակ, նույնիսկ շինհրապարակ ստեղծել, բայց մինչ օրս որեւէ վերանորոգում չեն իրականացրել, դպրոցի կոլեկտիվը անհարմար վիճակում է:
Այսօր ԱԺ-ում 191 դպրոցի հետ կապված այս իրավիճակը ներկայացրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ քաղաքաշինության ոլորտում 2015-ի բյուջեի նախագծով նախատեսված եկամուտներն ու ծախսերը քննարկելու ժամանակ:
Նախարար Նարեկ Սարգսյանն ասաց, որ դատական պրոցեսով կասեցման խնդիր է առաջացել, այդ պատճառով նման խնդրի առաջ են կանգնել:
Քաղաքաշինության նախարարությունից պարզաբանեցին, որ 2015-ի ծրագրի մեջ այն ներառված է եւ վերանորոգվելու է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Օ՜հ, սա իմ դպրոցն է: Այս տառերը, որով գրում եմ, այդտեղ եմ սովորել 🙂