Դժվար թե որևէ մեկն այսօր պնդի, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, այդուհանդերձ բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ Հայաստանն այսօր ժողովրդավարության ցուցանիշով առաջ է հետսովետական երկրների մեծամասնությունից: 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման մասին որոշումից հետո ՀՀ քաղաքացիների մոտ առաջացան մի շարք հարցեր, որոնց մի մասը կապված է այս միություն մտնելուց հետո Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ապագայի հետ:
Կարելի է, բնականաբար, հայտարարել, որ ՌԴ-ի, Բելառուսի կամ Ղազախստանի ընտրախախտումներն ու ժողովրդավարությունը առանձնահատուկ կապ չունեն Հայաստանի հետ, քանի որ Հայաստանն այսօր աշխատում է այս եռյակի հետ միայն տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ: Սակայն, վերջին շրջանում հաճախակի են դարձել Ռուսաստանից մեսիջներն ու հայտարարությունները, որոնք պահանջում են կիրառել գրաքննություն, փակել «անդուր» ՀԿ-ները և վերջնականապես հրաժարվել սուվերեն արտաքին քաղաքականությունից:
Անիմացիոն տեսանյութում մանրամասն քննարկված են ԵՏՄ-ին և հայկական ժողովրդավարությանը առնչվող հարցերը:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»