Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի սկզբանե ակնհայտ էր, որ երկրի տնտեսության վերաբերյալ Ս. Սարգսյանի խոստումները, մեղմ ասած, ֆանտաստիկայի ոլորտից են. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 04,2014 12:23

Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման սկզբում ԱԺ-ամ հանդես էր եկել հատուկ ուղերձով, այդ նպատակով խորհրդարանում 2008թ. հոկտեմբերի 2-ին նույնիսկ արտահերթ նիստ էր գումարվել։

Եթե հաշվի չառնենք ԱԺ ընտրություններից հետո նոր ձեւավորված խորհրդարանի անդրանիկ նիստում նրա շնորհավորանքները, սա ԱԺ-ին առաջին ու վերջին ուղերձն էր։

Մոտ 40 րոպե տեւած ելույթում Ս. Սարգսյանը ներկայացրել էր երկրի ապագայի ծրագրերը, տվել խոստումներ։ Բնականաբար, այսօր հետաքրքիր է հետադարձ հայացք գցել ու տեսնել՝ ի՞նչ փուլում է գտնվում «գործը»։

Ի սկզբանե ակնհայտ էր, որ երկրի տնտեսության վերաբերյալ Ս. Սարգսյանի խոստումները, մեղմ ասած, ֆանտաստիկայի ոլորտից են։ Ավելին, ի սկզբանե ակնհայտ էր, որ այդ քայլին Ս.Սարգսյանը գնաց՝ նմանակելով ՌԴ նախագահներին. ՌԴ-ում Պետդումայում նախագահի պարբերական ուղերձները դարձել են ավանդույթ։ Մինչդեռ Սարգսյանին չհաջողվեց ձեւավորել այդ ավանդույթը, եւ նա ինչ-որ պահից ստիպված եղավ խոսել միայն հարազատ լսարանի՝ ՀՀԿ խմբակցության անդամների կամ երիտբազեների մոտ, կամ էլ՝ տարբեր նախարարություններում ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցությունների ժամանակ։

«Ես կրկին ուզում եմ բարձրաձայնել, որ Հայաստանի համար եկել է մեծ ու համարձակ տնտեսական նախագծերի ժամանակը, այսպես ասած՝ գերծրագրերի ժամանակը։ Այդօրինակ ծրագրերը ոչ միայն կարեւորագույն ռազմավարական խնդիրներ են լուծում, այլեւ լայնամասշտաբ ազդեցություն են ունենում տնտեսության եւ հասարակության վրա»,- ոչ ավել, ոչ պակաս հայտարարել էր Ս. Սարգսյանն ու թվել գերծրագրերից մի քանիսը,- «Առանձնացնեմ միայն երեք նախաձեռնություն, երեք ծրագիր, որոնք առաջիկա տարիների ընթացքում լինելու են մեր աշխատանքի եւ մեր ուշադրության ուղղակի կենտրոնում։ Եվ այսպես, ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկրյա եւ հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ եւս տեղեկացված լինեն, որ.

ա. առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել,

բ. առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան– Հայաստան երկաթուղի կառուցվել,

գ. առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու։

Հարցնում եք՝ կկարողանա՞նք, պատասխանում եմ՝ կկարողանանք։ Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք»։

Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930