Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Բերբերյան. «Ով որ ասում է, որ մենք Մոսկվան կլցնենք կարտոֆիլով՝ դեմագոգիա է»

Նոյեմբեր 04,2014 12:18

«Գյուղատնտեսությունն այսօր ընդհանրապես ադապտացված չէ հարկային դաշտին, պետությունը լավ կանի կոոպերացիաներին ազատի հարկերից»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը:

Ըստ նրա, գյուղացու վիճակը կլավանա, եթե պետության դոտացիաները հասնեն նրան, այլ ոչ թե ճանապարհին անհետանան, ինչպես որ հայտնաբերել էր Վերահսկիչ պալատը ոլորտում կատարած ստուգումների արդյունքում. «Վերջապես մեկը պե՞տք է պատժվի մեզ մոտ, որ ցույց տանք մեկը պատասխան է տալիս»:

Պարոն Բերբերյանի խոսքերով, այս տարի բնակլիմայական պայմանների պատճառով, միայն ծիրանի բերքի մասով 30 միլիոն դոլարի վնաս եղավ:

Կարտոֆիլի բերքի համար էլ տարին բարենպաստ չէր եւ 50-ից 80 հազար տոննայի կարտոֆիլի կորուստ ենք ունեցել:

Հրաչ Բերբերյանը կապերի մեջ է համաշխարհային ֆերմերների հետ եւ հավաստիացրեց, որ միջազգային շուկայում ցորենի գները կայուն են:

Հարցին, թե Եվրասիական տնտեսական միությանը միանալու դեպքում հնարավո՞ր է մեզ մոտ գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտ լինի, քանի որ կմեծանան արտահանման ծավալները, Հրաչ Բերբերյանն ասաց. «Երբեք էլ շուկայում դեֆիցիտ չի լինի, այն ինչ որ արտահանվելու է՝ կարտահանվի, այն ինչ որ մնալու է Հայաստանում՝ կմնա: Ով որ ասում է, որ մենք Մոսկվան կլցնենք կարտոֆիլով՝ դեմագոգիա է»: Ըստ նրա, այսօր գյուղացին որեւէ խնդիր չունի իր արտադրանքը ավելացնելու, բայց այդ ուղղությամբ կառավարությունը որեւէ աշխատանք չի տանում նրան օգնելու:

Գյուղոլորտի մասնագետն ասաց, որ ՀԷԿ-երի պատճառով ոռոգման համակարգը երկու տարի է՝ ձախողված է աշխատում, եւ եթե այդ հարցը չլուծվի եկող տարիներին էլ նույնը կունենանք. «Գյուղատնտեսական ջրի վրա բերել բիզնես են անում»:

Ինչ վերաբերում է այս օրերի ցրտերին, ապա պարոն Բերբերյանն ասաց, որ չեն ազդի գյուղատնտեսության վրա. «Արտառոց ցրտեր չկան, եւ պետք է հասկանանք, որ ձմեռ է մոտենում»: Բայց մտահոգություն հայտնեց, որ եղանակի տեսության՝ սաստիկ ցրտերի մասին հայտարարությունը փոքր-ինչ վնասներ հասցրեց գյուղացիներին. «Մարդիկ կան՝ ստեղծված են աժիոտաժ ստեղծելու համար, այն վնասները, որ գյուղացին կրեց, ո՞վ պետք է փոխհատուցի, կաղամբը փոքր-փոքր քաղեց, սմբուկը եւս, ո՞վ պետք է փոխհատուցի: Նա համոզված է՝ ով կառավարության նիստում հայտարարել է, թե ցրտահարություն է սպասվում, նա էլ պետք է փոխհատուցի գյուղացիներին»:

Նշենք, որ կառավարության նիստում ջերմաստիճանի կտրուկ իջնելու մասին հայտարարել էր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930