Հարցազրույց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ:
– Պարոն Կարապետյան, և՛ որպես քաղաքական գործիչ, և՛ որպես քաղաքագետ՝ ի՞նչ կարծիք ունեք այսօրվա ներքաղաքական գործընթացների վերաբերյալ և ի՞նչ սպասելիքներ ունեք Եռյակի հանրահավաքներից։
– Ես հենց սկզբից եմ ասել, որ ոչ մի սպասելիք էլ չունեմ։ Ի՞նչ նկատի ունեք՝ սպասելիքներ ասելով։ Որպես քաղաքական գործընթաց՝ նորմալ քաղաքական գործընթաց է։
– Սրա արդյունքում դրական ինչ-որ փոփոխություն կարո՞ղ է լինել։
Կարդացեք նաև
– Տեսեք, Հայաստանում կա փոփոխության երեք տարբերակ։ Եկեք մի անգամ հստակ բացատրենք, որպեսզի բոլորի համար պարզ լինի։ Առաջին տարբերակն ամբողջ համակարգը փոխելը և շրջելն է։ Դա կոչվում է ամբողջական համակարգային փոփոխություն, որը, մի խոսքով, որպես քաղաքական գործընթաց՝ կոչվում է հեղափոխություն։
Երկրորդ տարբերակն այն է, երբ փոխվում են համակարգի տարբեր մասերը. նույն համակարգի ներսում համակարգի մի մասը փոխում է մյուս մասին, մեկը դառնում է ընդդիմություն, մյուսը՝ իշխանություն։ Մեզ մոտ այսօր եռահամակարգ է, որն իրականում ավելի շատ երկհամակարգ է, որովհետև երրորդ կողմը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, պայքարում է երկու կողմերի դեմ, սկզբում՝ մեկի, հետո՝ մյուսի։
– Նկատի ունեք Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին և Սարգսյանին։
– Այո, այո, այսինքն՝ կա Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Լևոն Տեր-Պետրոսյան։ Լևոն Տեր-Պետրոսյանը սկզբից երկխոսում էր Սերժ Սարգսյանի հետ՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ, հիմա Ռոբերտ Քոչարյանի արբանյակների, նրա քաղաքական հովանու ներքո գտնվող ոչ իշխանական ուժերի հետ փորձում է պայքարել Սերժ Սարգսյանի դեմ։ Այսպիսով, այդ եռագլուխ համակարգում մի գլուխը երրորդի օգնությամբ փորձում է հաղթանակ տանել և իշխանության լծակները վերցնել իր ձեռքը։ Սա երկրորդ տարբերակն է։
Եվ կա երրորդ տարբերակը, ըստ որի՝ ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կա, բայց ամեն ինչ արվում է, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, նույն կրողներով՝ մնալով նույն համակարգի մեջ, փակեն ամբողջական դաշտը, որպեսզի համակարգից դուրս որևէ մեկը չկարողանա ոտնձգություններ կատարել համակարգի նկատմամբ։ Եթե գիտեք չորրորդը, ինձ ասեք։
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում