Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. «Ընտրության առջև էի. արտակարգ իրավիճակների նախարարությո՞ւն, թե՞ կուսակցություն». «Իրատես de facto»

Նոյեմբեր 04,2014 11:49

Հատված ԱԻ նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻ հարցազրույցից:

– Օրերս ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել եք, որ ինչքան երկար մնաք անկուսակցական, այնքան լավ։ Ո՞ր պահին այդպես որոշեցիք։

– Ուզում եմ ազնիվ լինել Ձեզ հետ՝ կուսակցականությունն իմը չէ։ Ես ավելի պրակտիկ աշխատանքի կողմնակից եմ։ Ինձ քննադատում են, ասելով՝ ինչու օպոզիցիային չմիացավ, հրաժարվեց կուսակցական իր ընկերներից։ Իրականում ընտրության առջև էի. արտակարգ իրավիճակների նախարարությո՞ւն, թե՞ կուսակցություն։ Ես հասկացա, որ ինձ համար հոգեհարազատ է իմ նախարարությունը։ Խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք՝ ոչ թե նախարարի աթոռը, այլ աշխատանքը։

Տղամարդու պես ասում եմ. եթե ինձ ասեն՝ այլևս չես աշխատելու որպես նախարար, ես հանգիստ կգնամ և կզբաղվեմ դասախոսական աշխատանքով։ Չեմ վախենում աթոռ կորցնելուց։ Պարզապես ինձ համար հստակ է, որ նախարարությունում անելիքներ ունեմ, բայց կուսակցությունում… Կարծում եմ, մարդն ինքը ներսից պետք է կուսակցական լինի։

– Իսկ եթե հարց դրվի, որ պետք է մտնեք ՀՀԿ, որ կարողանաք շարունակել աշխատել Ձեր սիրած նախարարությունում, ապա այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը։

– Կներեք, պիտիներով խոսել չեմ սիրում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930