Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ 95-րդը համընդհանուր հարստության և բարեկեցության մակարդակով. azatutyun.am

Նոյեմբեր 04,2014 11:38

azatutyun.am. Համընդհանուր հարստության և բարեկեցության մակարդակով Հայաստանը շարունակում է զբաղեցնել 95-րդ տեղը աշխարհում, վկայում են լոնդոնյան «Լեգատում» ինստիտուտի ուսումնասիրությունները։

Բարգավաճման 2014 թվականի ցուցիչով որոշվել է 142 երկրների արդյունավետությունը՝ հիմնվելով մի շարք ուղղությունների վրա, այդ թվում՝ տնտեսություն, անձնական ազատություն, կրթություն, կառավարում և առողջություն։

Ըստ այդմ, Հայաստանի տնտեսությունը 129-րդ տեղում է, առողջապահությունը՝ 87-րդ, անձնական ազատությունը՝ 123-րդ, կրթության մակարդակով երկիրը զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը, անվտանգության և ապահովության առումով՝ 56-րդը։

Նախորդ տարվա համեմատ 13 կետով նվազել են տնտեսության, 7 կետով՝ կրթության, 9 կետով՝ անվտանգության և ապահովության ու 6 կետով՝ անձնական ազատության ցուցիչները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930