Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոզա Ծառուկյանին տուգանեցին. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 04,2014 11:33

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» ընկերության ենթակայության տակ գտնվող «Մուլտի ագրո» գիտաարտադրական ՍՊԸ-ն տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Նշենք, որ այս ընկերությունը ղեկավարում է անձամբ ԲՀԿ առաջնորդի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը:

Եվ այսպես՝ «Ժողովուրդը» պարզեց, որ դեռեւս այս տարվա հունիսի 10-ին «Մուլտի ագրո» ընկերության անունով Հայաստան են ներկրվել 86 կիլոգրամ քաշով մեղվաբուծության համար նախատեսված դեղեր: Սակայն ներկրված ապրանքի վերաբերյալ մաքսային հայտարարագրերը սահմանված ժամանակում չեն ներկայացվել: Արդյունքում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 4 ամիս անց՝ հոկտեմբերի 23-ին, որոշել է տուգանել նշված ընկերության լիազոր ներկայացուցիչ Վազգեն Ազիզյանին հիսուն հազար դրամի չափով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ www.multi-agro.am-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930