Սյունիքի նախկին մարզպետ, այսօր արդեն Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը վստահեցնում է, որ մարզպետի պաշտոնից հեռանալը չի նշանակում թողնել Սյունիքի մարզը:
– Անդրադառնանք Ձեր պաշտոնանկությանը։ Ասում են՝ Դուք չեք կարողացել ամուր հիմքերի վրա պահել ՀՀԿ-ի դիրքերը Սյունիքում։
– Ես Հայաստանի հանրապետական կուսակցության տարածքային
կազմակերպության ղեկավարը չեմ եղել, ես եղել եմ խորհրդի անդամ, բայց կարծում եմ՝ դա ավելորդ չար մարդկանց ստեղծագործությունն է։
– Այդ դեպքում իմաստը ո՞րն էր Ձեզ պաշտոնանկ անելու։ Վա՞տ էիք աշխատում։
Կարդացեք նաև
– Չէ, բայց ո՞վ ասաց, որ ես վատ եմ աշխատել, որ ինձ տեղափոխել են… հակառակը, միգուցե լա՞վ եմ աշխատել, ու դրա արդյունքում են տեղափոխել։
– Ըստ Ձեզ՝ նախկինում Ձեր ղեկավարած մարզն այսօր ապահով ձեռքերո՞ւմ է գտնվում։
– Դե, ես էլ եմ իրականացրել իմ գործառույթները տարածաշրջանում, կարծում եմ՝ նոր մարզպետն էլ կանի… մեկ-մեկ ինչ-որ ծրագրեր կստացվեն, ինչ-որ ծրագրեր չեն ստացվի։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում