Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Այդ բորենիները գեներալներին տեսնելիս իրենց խոնարհ հարսի պես են պահում». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 04,2014 10:42

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը շաբաթ օրը ԵԿՄ գրասենյակում լրագրողների դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանն ուզում է նախագահ դառնալ, պատասխանել է. «Բաղդադ էլ խուրմա կա, թող էթա դառնա ինչ ուզում ա, էտ իրա խնդիրն ա։ Ուզում ա, շատ մարդ ա շատ բան ուզում։ Գագիկ Ծառուկյանը սաղ կյանքը իշխանություն ա եղել, էտ ո՞ր օրվանից եղավ անիշխանություն»։ ԲՀԿ-ամերձ շրջանակները գեներալ– պատգամավորի այս հայտարարությունը արժանացրել են բուռն հակազդեցության:

Այս ամենի կապակցությամբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը երեկ ասել է. «Որոշ ինտերնետային լրատվամիջոցներ՝ կոնկրետ տեղերից սպասարկվող, որոշ քաղաքական գործիչներ, ովքեր կենսագրություն չունենալով հանդերձ, հանդես են գալիս համակարգչային էկրանից, բայց իրական կյանքում շարքային բորենիներ են, պետք է խորհուրդ տամ նրանց, որ քաղաքականությունը որպես իրենց համար հայտնի մասնագիտություն չօգտագործեն, չափի զգացողությունը երբեք չկորցնեն։ Թեպետ, այդ բորենիները գեներալներին տեսնելիս իրենց խոնարհ հարսի պես են պահում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930