Նոյեմբերի 9-ին կկայանա «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական միության 6-րդ համագումարը։ Հերթական համագումարը մեկ տարի ուշացումով հրավիրելը, միությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, պայմանավորված է ՀՄ–ի պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու եւ նոր պաշտոնի հետ կապված որոշակի ճշտումների հետ։ Հերքելով մեր աղբյուրի տեսակետը, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության գործադիր տնօրեն Միսաք Սարիբեկյանն ասաց, որ այդ պաշտոններն Աղվան Հովսեփյանի համար հարյուրերորդական նշանակություն ունեն։ «Նա երբեք չանկռելով չի հասել պաշտոնի։ Ինքը մեր հանրապետության այն եզակի իրավաբաններից է, որոնց կարիքը պետությունը միշտ ունի։ Ոչ թե ինքն է ձգտում պաշտոն ստանալ, այլ պետությունն է նրան տեսնում պատասխանատու պաշտոններում»։
Հարցին, թե հավատարմությունն իշխանություններին Հովսեփյանն ապացուցեց նաեւ մարտի 1-ով, Միսաք Սարիբեկյանն ասաց. «Եթե Հովսեփյանը չլիներ, մարտի 1-ն ավելի վատ ընթացք կստանար, լիքը անմեղ գլուխներ կտուժեին, բայց Հովսեփյանը կարողացավ այնպես անել, որ գելը գառին չկերավ, իսկ գառը՝ խոտը։ Նա կարողացավ բոլորին հանգստացնել»։
Իրավական ոլորտում տարածված կարծիքներն այն մասին, որ իշխանությունները Քննչական կոմիտեն ստեղծեցին հատուկ Աղվան Հովսեփյանի համար, Միսաք Սարիբեկյանը եւս անհեթեթ համարեց։ «Նման ծառայություններ՝ տարբեր անվանումներով, բոլոր երկրներն ունեն։ Մենք էլ պետք է ունենայինք։ Իսկ թե ինչու դրա ղեկավարումը վստահեցին հենց Աղվան Հովսեփյանին, եւս խոսում է այն մասին, որ նավին իսկական նավավար էր պետք՝ պրոֆեսիոնալ, կազմակերպված, հավասարակշռված ու իր գործն իմացող նավավար»։
Սարիբեկյանի փոխանցմամբ՝ Աղվան Հովսեփյանն իրենց համար (նկատի ունի «Նիգ-Ապարանի» կազմը՝ Ս. Մ.) երբեք չդարձավ գլխավոր դատախազ։ «Նա միլիցու հոգեբանությունից զուրկ անհատ է, ում համար կարեւորը հոգեւոր եւ
մշակութային արժեքներն են։ Նրան լավ ճանաչողներն ինձ կհասկանան, իսկ ովքեր չեն ճանաչում՝ ծանոթանալու առիթ ունենալու դեպքում կկիսեն տպավորությունս»:
Կարդացեք նաև
Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում