Ես կողմ եմ Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ ստեղծելուն, սակայն այն, ինչ կատարվում է այս տարվա ընթացքում, դրա հետ կապ չունի: Թուրքիայի ղեկավարությունը ասիական խորամանկությամբ իմիտացիաներ է անում, թե իբր մեզ հետ ինչ-որ մերձեցման միտումներ կան՝ Ցեղասպանության 100-ամյակի քարոզչական էֆեկտը թուլացնելու համար: Բայց հաջորդ տարվա ապրիլի 24-ը կանցնի, իսկ Թուրքիան կշարունակի մնալ մեր հարեւանը՝ հարեւան, որին մենք լավ չենք հասկանում եւ լավ չգիտենք, որովհետեւ ամեն ինչ բեկվում է Ցեղասպանության թեմայով: Սիրել հայերի Եղեռնը կազմակերպած եւ իր մեղքը չընդունած երկիրը՝ մենք չենք կարող: Հասկանալ՝ պարտավոր ենք:
Ես կողմ եմ, որ մենք նորմալ հարաբերություններ հաստատենք Ադրբեջանի հետ, բայց այդ երկրի ղեկավարությունը պնդում է, որ դա կլինի միայն այն դեպքում, եթե մենք նրանց տանք Արցախը: Իսկ մենք, բնականաբար, չենք պատրաստվում դա անել. եթե նույնիսկ շատ ցանկանայինք, չէինք կարողանա, որովհետեւ ղարաբաղցիներն իրենք են տնօրինում իրենց դե-ֆակտո անկախ պետությունը: Բայց Ադրբեջանը նույնպես կշարունակի մնալ մեր հարեւանը, եւ, ոչ մի պահ չմոռանալով չավարտված պատերազմի մասին, պետք է փորձենք նրանց հետ շփվել եւ նրանց հասկանալ: Երբ շփումը սահմանափակվում է միայն Ղարաբաղի հարցի քննարկմամբ, այն փակուղային է, որովհետեւ մեր դիրքորոշումները խիստ հակադիր են, բայց իրար հասկանալու համար կան բազմաթիվ այլ թեմաներ:
Ես երկու ձեռքով կողմ եմ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելուն: Բայց ՝ոչ Եվրասիական մեռելածին նախագծի շրջանակներում: Երբ Հայաստանում անցկացվում են ռուսաց լեզվին, մշակույթին նվիրված միջոցառումներ, որոշ, մեղմ ասած, ոչ այնքան խելացի մարդիկ դրա դեմ բերում են ինչ-որ «հայրենասիրական» փաստարկներ: Դա անհեռատես մոտեցում է՝ ցանկացած լեզվի իմացություն, ուսումնասիրություն պետք է խրախուսել:
Ռուսերենին տիրապետելը ես իմ առավելությունն եմ համարում չտիրապետողների նկատմամբ: (Ճիշտ նույն առավելությունն ունեն անգլերենին տիրապետողներն իմ նկատմամբ):
Կարդացեք նաև
Առաջին հայացքից թվում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի խնդիր չկա: Բայց դա միայն առաջին հայացքից է. վերջին մեկ տարվա զարգացումները՝ ներառյալ ռուսաստանցի չինովնիկների, փորձագետների, քաղաքագետների եւ լրագրողների այցելությունները մեր երկիր եւ նրանց ամբարտավան, Հայաստանը եւ հայերին նսեմացնող հայտարարությունները որոշակի լարվածություն են մտցրել: Բայց, միեւնույն է, Ռուսաստանը միշտ մնալու է մեր բարեկամ երկիրը, որը մենք պարտավոր ենք հասկանալ՝ ոչ միայն դրա փքված չինովնիկ-փորձագետներով, այլեւ իր հզոր մշակույթով եւ ռուս ժողովրդի բնավորության ակնհայտ դրական դրսեւորումներով:
… Էյնշտեյնն ասում էր՝ դու երբեք չես լուծի խնդիրը, եթե մտածես այնպես, ինչպես նրանք, ովքեր այդ խնդիրը ստեղծել են: Դա ճիշտ է ոչ միայն ֆիզիկայի, այլեւ բոլոր բնագավառների, այդ թվում՝ քաղաքականության համար: Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին:
Արամ Աբրահամյան
Էյնշտեյնն ինչ խոսք ճիշտ է, բայց ինչպես կոչել բարդ խնդիրը պատկերացնողի պարզ խնդիրը չպատկերացնելը:Առանց քաղաքականությանը դիպչելու չես ստանա ճիշտ հավասարություն:Հիշենք Էյնշտեյնի այն պարզ խնդիրը, որի մասին ասում էր թե մարդկության 2%-ը միայն կկարողանա լուծել:Հայկական խնդիրը լուծել կարող են միայն 2% գենետիկ հայ:Գենետիկ, չեմ ասում յան-ով ազգանուն կրող:2 շաբաթվա բացակայությունս ցույց տվեց, որ նրանք կան:
Ուշադրություն, հարց`Ով է հայաստանում ձուկ խաղում:Կան մտածող հայեր և խոսող: Marlboro չծխող և ծխող, հարևան չունեցող և հարևանությամբ ապրող հայեր:Իմ պաշտելի Էնշտեյնը կլուծե*ր իմ խնդիրը:Ոչ, նոր խնդիր կստեղծեր:2% գենետիկ հայերը կարող են լուծել:Այլևս ոչ մոտ ապագայում: Գլուխ կոտրելու անհրաժեշտություն կա, մաթեմատիկական խնդիրները այդ 2%-ի փոխարեն չի լուծի և ոչ մի հավելված:
Ինձ շատ հետաքրքրեց թե ՛՛ով է հայաստանում ձուկ խաղում՛՛… և ամենակարևորը՝ դա ինչ է նշանակում…
«ղարաբաղցիներն իրենք են տնօրինում իրենց դե-ֆակտո անկախ պետությունը»
«եթե մենք նրանց տանք Արցախը:»
ՀՀ-ը՞ն տա Արցախը Ադրբեջանին: Խառնվել Արցախի (հարեւան պետության) ներքին գործերի՞ն:
23 տարվա ընթացքում, ովքե՞ր են ցանկանում տեսնել եւ ճանաչել Արցախ անկախ պետությունը: Հայաստանի Հանրապետությունը ցանկանու՞մ է:
«… Էյնշտեյնն ասում էր՝ դու երբեք չես լուծի խնդիրը, եթե մտածես այնպես, ինչպես նրանք, ովքեր այդ խնդիրը ստեղծել են:»
Ես չգիտեմ, թե ով է ստեղծել խնդիրը, բայց կատարողները եւ իրականացնողները Ղարաբաղ կոմիտեի անդամներըն են (վերանվանված ՀՀՇ, հետո՝ ՀՀՇկուսակցություն, օկուպացված ՀՀկ եւ այլն…) իր ղեկավար եւ քաոսի հիմնադիր ԼՏՊ-ով, չգիտակցելով խնդրի իմաստն ու չիմանալով հետեւանքները:
Իշխող շրջանակներում միակ մարդը, ով կարող է այսօր շտկել իրավիճակը, դա Սերժ Սարգսյանն է, բայց ցավոք նա Հունան Ավետիսյան չէ, ոչ էլ գեներալ Հերրերա:
Գոյությունը շարունակել ինքնախաբեությա՞մբ…
Քոչվորը հարեւան չի ճանաչում, էդ դրանց կարգախոսն է՝ որտեղ հաց, էնտեղ կաց: Էկել մեր հողերին են տիրացել, ու դրանց հարեւա՞ն կոչենք: Հիմա աշխարհը քոչվորներն են գրավել ու իրենց քոչվորական վարակով հիվանդացրել տեղացիներին՝ մեր գյուղը քաղաքը թողած քոչվոր ենք դառել, ուրիշների երկիրն ենք ծաղկեցնում: Կփրկի հենց Հարեվանության Ուխտ (©, ուղտի հետ չշփոթել 🙂 ) գաղափարը տեղացիների միջեւ, սկզբից տեղացի հայերի միջեւ, հետո տեղացի հարեվան ազգերի հետ հարաբերություններում:
Նյուտոնը եթե կարդար թիվ երկու մեկնաբանությունը սերժափրկչի մասին, նոր տեսություն կստեղծեր նաև մարդու և գոյամարդու համար և ցանկացած իներցիալ համակարգում (որտեղ գործում է Նյուտոնի 1-ին օրենքը, կգործեր սերժիզմի օրենքը և ֆիզիկական երևույթները մեխանիկական, էլեկտրական, ջերմային, օպտիկական և այլն, կընթանային ոչ թե միատեսակ, այլ սերժատեսակ, իսկ լուսի արագությունը վակուումում բոլոր ուղղություններով հաստատուն կլիներ պարսկամոտեցումներին և կախված չէր լինի լույսի աղբյուրի ղարաբաղաժումից:
Նյուտոնը չի հաշվել իրա գլխին ընկած խնձորի սերմերի քանակը, իսկ Սերժը ըստ իր օրենքի գիտի (հավանաբար) թարս աճող վարունգների սերմերի քանակը:
Թարս աճած վարունգի սահմանումը նրան տվել է մի ողջ ազգ, մի ժողովուրդ, այ իսկ ձեր ասած թարս աճածին, սիրում և վշտից արտասվում է մի ողջ ազգի տրամաբան մեծամասնություն, կայացած մարդկային որակ, հասկանում առաջադեմ մարդկություն և հենց ձեր պատկերացրած թարս աճածի հիմքերի ու փաստերի հիման վրա եզրակացնում իրական թարս աճածի ճռճռան գահի և չհանդուրժող , բայց անզոր ազգության մասին:Սերմերի քանակը հաշվող պաշտպանյալդ գուցե հաշվի երկրում մնացածների թիվը և տարածքի ու պետության սահմանումների տարբերությունները հաշվի, եթե իհարկե վարունգի սերմերը ճիշտ հաշվել կարողանում է:Այ, դրա համար էլ պետք է, որ ունենար ոչ թե նյուտոնյան ատամներ, այլ աչքեր:Ինչքան էլ գովերգես խավարը, նրա մեջ երևացող ճերմակ ժանիքները սարսափելի են ամենատես աչքերի համար:Ինձ հետ համամիտ են նաև հայերը, իսկ սերմերը հաշվելը թարս աճածի գործն է մինչև գարնանացան:Եթե վարունգն արև է և ջերմանում է սերմեր հաշվելով, ուրեմն անցեք ոչ թե Նյուտոնի, այլ Էլիպսների օրենքին ու Կեպլերին և եղեք նրա կրկնակի աստղային համակարգը:Գուցե հենց դու այստեղից սերմեր տեղափոխես տիեզերք, օ , թանկագին հայոց Նյուտոն արքայապաշտ: