Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական եւ քաղաքական գործիչները Ջոն Հեֆերնին են ներկայացրել սահմանադրական փոփոխությունների մասին իրենց դիրքորոշումները

Նոյեմբեր 03,2014 23:17

Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ բավականին բուռն քննարկում է տեղի ունեցել:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը այսօր՝ նոյեմբերի 3-ին, հանդիպել է ԱԺ ոչ իշխանական եռյակի եւ հասարակության ներկայացուցիչների հետ:

Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նույնպես մասնակցել է այդ հանդիպմանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ դեսպանին հետաքրքրում էր տարբեր հասարակական եւ քաղաքական գործիչների դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների շուրջ:

Նա հավելեց, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվել է ներկայիս իրավիճակը, կախվա՞ծ է արդյոք այն գործող սահմանադրությունից, արդյոք պե՞տք են փոփոխություններ Սահմանադրությունում, արդյոք կա՞ վստահություն իշխանությունների նկատմամբ՝ սահմանադրական փոփոխությունների հարցում, արդյոք կա՞ հասարակական պահանջ եւ այլ հարցեր: «Բավականին բուռն, բավականին հետաքրքիր քննարկումներ եղան: Բայց բանավիճողների մեծ մասը մնաց իր կարծիքին»,-ներկայացրեց մեր զրուցակիցը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Ջոն Հեֆերնի թվիթերյան էջից:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930