Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Անդրանիկ Միհրանյանն իրեն համարում է հայ ժողովրդից ավելի բարձր»

Նոյեմբեր 03,2014 22:56

 

Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Կիսելյովը այնպիսի մարդկանց նկատմամբ, ինչպիսին Անդրանիկ Միհրանյանն է, ավելի մեծ արհամարհանք կունենա:

ՌԴ Հանրային պալատի առաջին եւ երկրորդ կազմի անդամ Անդրանիկ Միհրանյանը շաբաթ՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի՝ «Հայաստան. Աշխարհաքաղաքական հարաբերություններ» թեմայով կլոր սեղանի ընթացքում պաշտպանել էր «Россия сегодня» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին՝ վիրավորելով նրան քննադատողներին:

«Դա ցույց է տալիս, որ աննորմալ հոգեբանություն կա իրականության և ազգային հոգեբանության մեջ: Ամենաաննորմալ ձևով են ընդունվում անգամ ամենաանմեղ արտահայտությունները: Ապշած էի մնացել, երբ այստեղ շատ վայրենի, աննորմալ հակակիսելյովյան քարոզարշավ սկսվեց: Դա համարվում եմ ապուշ ու կոմպլեքսավորված մարդկանց վերաբերմունք»,- ասել էր նա:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց.  «Անդրանիկ Միհրանյանը բարդույթավորված աձնավորություն է, որովհետեւ նա, գնալով Ռուսաստան, հասնելով, իր կարծիքով, ինչ-ինչ հաջողությունների, իրեն խեղճ է զգում, որ ինքը ծագումով հայ է: Ինքն այդ տեսակետից բարդույթներ ունի եւ շատ է ցանկանում ռուս հասարակությանը, իշխանություններին ավելի շատ ծառայել, քան ազգությամբ ռուս ազգայնականները՝ ցույց տալու համար, որ ոչ մի կապ չունի իր հայ լինելը: Սա գավառական, խեղճուկրակ մարդու բարդույթի դրսեւորում է»:

Նա հավելեց, որ համոզված է՝ Անդրանիկ Միհրանյանը Ռուսաստանում ցանկանում է դուր գալ իշխանություններին եւ քաղաքագետներին, եւ այնտեղ այնպես չի խոսի, ինչպես Հայաստանում է խոսում. «Հայաստանում խոսում է, որովհետեւ ինքն իրեն համարում է հայ ժողովրդից ավելի բարձր: Չնայած ինքը հայկական ծագում ունի, բայց իրեն թվում է, որ ինքը բարձրացել է հայկական գավառականությունից, ինքը հասել է մեծ հաջողությունների, եւ ինքն իրեն իրավունք է վերապահում այդպիսի խրատներ տալ հայերին»:

Ավետիք Իշխանյանի կարծիքով ՝ Անդրանիկ Միհրանյանը վերադառնալու է Ռուսաստան եւ ներկայացնելու է, թե ինչպիսի որակումներ է տվել եւ դրանից հաճույք է ստանալու. «Բայց ինքը չի պատկերացնում, որ հենց այդ նույն ռուս ազգայնականները, այդ նույն Կիսելյովը այդպիսի մարդկանց նկատմամբ, ինչպիսին Անդրանիկ Միհրանյանն է, ավելի մեծ արհամարհանք կունենան: Այդ արհամարհանքը, ցավոք սրտի կտարածվի նաեւ մեզ վրա: Անդրանիկ Միհրանյանը փոքր ազգերի ինքնապաշտպանության բնազդը շփոթում է գավառականության հետ եւ կայսերապաշտ քաղաքական գործիչների՝ փոքր ազգերին ձուլելու սպառնալիքներն ընդունում է որպես նորմալ երեւույթ: Մենք փորձեցինք մեր արժանապատվությունը, հպարտությունը պահպանել եւ պատասխանեցինք Կիսելյովի կայսերական նկրտումներին: Բայց Կիսելյովը դեռ հասկանալի է՝ կայսրության մարդ է, բա դու ո՞վ ես, Անդրանիկ Միհրանյան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nara says:

    А Вы кто, г. Ишханян? Какой у Вас рейтинг в Армении? И что полезного делал Ваш комитет за эти годы? Кроме сплетней, Вы чем нибудь занимаетесь?

    • Հայ մարդ says:

      Իսկ Դուք ո՞վ եք Nara, ի՞նչ վարկանիշ ունեք հասարակության մեջ, ի՞նչ օգտակար գործ եք արել Դուք` անձամբ, բացի օտարամտածողությունից, ուրիշ ինչո՞վ կարող եք զարմացնել ընթերցողներիս:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930