Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրամիությունն այս շաբաթ կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու հարցը

Նոյեմբեր 03,2014 22:29

Ուկրաինայի արևելքի ընտրությունները ճանաչելու համար Եվրամիության երկրներն այս շաբաթ կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր փոփոխությունները՝ հայտնել է ԵՄ արտաքին գործերի ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսնյաչիչը:

Ինչպես փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը՝ Կոսնյաչիչը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԵՄ-ն պատրաստվում է խստացնել ՌԴ նկատմամբ պատժամիջոցները, ասել է, որ այդ հարցը մշտապես գտնվում է վերանայման ռեժիմում և այս շաբաթվա վերջում ԵՄ անդամ երկրները կքննարկեն այն:

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին է խոսել նաև Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Դոյչե Վելլե»-ի փոխանցմամբ, Զայբերտը, նշելով, որ Բեռլինը չի ճանաչում Ուկրաինայի անջատականների այսպես կոչված ընտրությունները, անըմբռնելի է որակել Ռուսաստանի կողմից այն հարգելն ու ճանաչելը:

«Եթե Ուկրաինայի արևելքում իրավիճակը շարունակի սրվել ու Մոսկվան չդադարի խառնվել այնտեղ տեղի ունեցաղ գործողություններին, ապա հնարավոր է անհրաժեշտություն լինի մտածել Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցների մասին», – ասել է Զայբերտը:

Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդավար հանրապետություններում» ընտրությունները կայացել են նոյեմբերի 2-ին: Երկու տեղում էլ ընտրվել են գործող «ղեկավարները»: Դոնեցկում՝ Ալեքսանդր Զախարչենկոն, Լուգանսկում՝ Իգոր Պլոտնիցկին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930