Այսօր Գյումրի էր եկել Քեմբրիջում ծնված Քեթ Հոդգսոնը, որն իր հայերենի իմացությամբ զարմացրեց բոլորին:
Aravot.am-ը նրան խնդրեց պատմել, թե որտե՞ղ է այդպես վարժ սովորել հայերեն խոսել: Նա ասաց, որ հայերեն սովորել է Սալոնիկում, սկզբում ուսումնասիրել է հունարենը, ապա, այնտեղ ընկերություն անելով հայի հետ, սկսել է սովորել նաև հայերեն:
Քեթը Սալոնիկում դիսերտացիա է գրել «Ալավերդիի հունարենի բարբառներ»-ը թեմայով, ալավերդցիներից շատերն ապրել են Սալոնիկում: Նա մասնագիտությամբ լեզվաբան է. Քեմբրիջի համալսարանում նա ուսումնասիրել է տեսական լեզվաբանություն եւ, շփվելով այնտեղի հայ ուսանողների հետ, խորացրել է գիտելիքները հայոց լեզվից: Այնուհետեւ տեղափոխվել է Հայաստան` լեզուն զարգացնելու համար:
Նրա պատմելով, մոտ 1,5 տարի առաջ տեղափոխվելով Երևան, աշխատանքի է տեղավորվել Սևանի ճեմարանում` որպես անգլերենի ուսուցչուհի: Այժմ Քեթը պատրաստում է հայերենի բարբառների քարտեզը, այդ նպատակով շրջագայում է Հայաստանի տարբեր մարզերով ու քաղաքներով, եղել է Լոռիում,Արթիկում ու հարակից գյուղերում, նաև Արցախում՝ բարբառներին ծանթանալու համար: Նա այսօր Գյումրիում էր , խնդրում էր գյումրեցիներին խոսել իրենց բարբառով, որպեսզի կարողանա հասկանալ յուրահատկությունները: Նա ասաց, որ թեև եկել էր Հայաստան՝ հայերեն լեզուն ուսումնասիրելու համար, սակայն այստեղ շատ լավ է զգում և չի ուզում հետ գնալ:
Քեթի հետ հայերեն հարցազրույցը դիտեք տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Եթե չիմանայի, որ անգլուհի է, կկարծեի թե հայ է խոսողը. նույնիսկ ակցենտ չունի:
Amazing. Very clever. If I would not know that she is British, I would think that she is Armenian-so good is her Armenian.