Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սարգսյանի կնոջ 20 միլիոնանոց «դեկրետնիի» մասին. «Սարսափելի է բևեռացումը»

Նոյեմբեր 03,2014 21:52

«Մարդիկ, ովքեր բարեկեցիկ կյանքով են ապրում, չպետք է ճանապարհներ փնտրեն ավելի հարստանալու, հատկապես այս հետծննդյան նպաստների հաշվին»,-Aravot.am-ի հարցին`մի կողմից կառավարությունը ցանկանում է կրճատել հետծննդյան նպաստը, մյուս կողմից ականատես ենք լինում փաստի, երբ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինը` որպես հետծննդյան գումար, ստացել է 20 միլիոն դրամ, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Karine Achemyan

Մեր դիտարկմանը` գուցե խնդիրները լուծելու հարցում առաջնահերթություննե՞րը ճիշտ ընտրված չեն, տիկին Աճեմյանն արձագանքեց. «Գուցե, ես այդ մասին մամուլից եմ իմացել ու չգիտեմ` որքանով է դա համապատասխանում իրականությանը: Բայց ոչ ոք չի կարող խրախուսել նման երևույթները: Մյուս կողմից էլ հնարավոր է, որ այդ կինն իրականում շատ բարձր աշխատավարձ է ստացել, այսինքն` այնպիսի պաշտոն ուներ, որ հետծննդյան նպաստը համապատասխանում է այդ թվերին»:

Karine Danielyan2

Երևանի պատվավոր քաղաքացի Կարինե Դանիելյանը սարսափելի է համարում նման բևեռացումը և նշում. «Սարսափելի է բևեռացումը, որ նաև պաշտոնյաները ամեն ինչ անում են, որ այդ պաշտոնից այն ամենը, ինչ հնարավոր է, պոկեն: Մեր մեջ այս տարիներին բացահայտվել է պետական մտածողության պակաս»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930