Լրահոս
Օրվա լրահոսը

Լորետա Բարսեղյանի հարցաքննությունը դեռ շարունակվում է (ձայնագրություն)

Նոյեմբեր 03,2014 21:13

Բուդաղյանների գործով նոյեմբերի 3-ի դատական նիստը սկսվեց Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանի հարցադրմամբ:

Նա հարցաքննվողին` Լորետա Բարսեղյանին, մի քանի հարց տվեց`  տեսաձայնագրության մեջ կանացի մի քանի ձայներ կան, ձայն 1-ին, ձայն 2-րդ և այլն: Այդ ձայներից ո՞րն է ձերը, Արտակը անձամբ ձեր հասցեին սպառնալիքներ հնչեցրե՞լ է և ի՞նչ է ասել, Բուդաղյանները ձեզ ո՞նց են դիմել, անունո՞վ, թե՞ այլ կերպ, և այլն:

Հայկ Ալումյանը իր տված հարցերը հարցաքննվողին տվեց մի քանի անգամ, ասելով` որ տեսաձայնագրությունը վերլուծելով,  պարզվում է, որ խոհանոցում գտնվող անձինք դեպքից հետո դեպքի մասին մեկնաբանություններ են կատարել, իսկ դրանք կարող են լույս սփռել որոշ հանգամանքների վրա: Հակառակ կողմի փաստաբան Ռուբեն Սահակյանը առարկեց, ասելով, որ 10 հատորանոց գործը այստեղ չի քննվում:  Հայկ Ալումյանը հակադարձեց, որ, եթե անհրաժեշտ չլիներ, այն գործին չէր կցվի:

Մարտին Զիլֆուղարյանն էլ իր հերթին վկայակոչեց քրեական դատավարության օրեսգրքի  309-րդ հոդվածը, որտեղ նշվում է, որ դատարանում գործը միայն քննվում է ամբաստանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքի  սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել:

Լորետա Բարսեղյանը տված հարցերին պատասխանեց, որ ինքը շոկի մեջ էր և չի հիշում, թե որ ձայնը ում է պատկանում, և պահանջում էր միացնել  տեսաձայնագրությունը, որտեղ կերևա  նաև, թե ինքը ներկա եղե՞լ է այդ զրույցին, թե`ոչ:

Հ. Ալումյանը հարցրեց նաև, թե ո՞ր ժամին, պահին, վայրկյանին է Արտակը սպառնալիքներ հնչեցրել իր հասցեին:  Լ. Բարսեղյանը, դիտելով տեսաձայնագրությունը,  հստակեցրեց ժամանակահատվածը: Նա նշեց, որ Ավետիք Բուդաղյանն Արտակին ասել է`  ամեն ինչ նորմալ է,  գնա, Լորետա քույրիկն է,  և հանգստացնում էր Արտակին: Իսկ վերջինս ասում էր` ես դրա…. Ես պետք է վերացնեմ դրանց, Լիսկային, նրա ընտանիքին, նրանցից ոչ մեկը չպիտի ապրի:

Դատական նիստի ժամանակ մի քանի անգամ վեճեր ծագեցին Հայկ Ալումյանի եւ  Լ. Բարսեղյանի ներկայացուցիչներ Ռուբեն Սահակյանի, Մարտին Զիլֆուղարյանի, մեղադրող Կարեն Հարությունյանի միջև, և դատավոր Նապոլեոն Օհանյանը ստիպված ասաց` դատական նիստի նախագահողը ես եմ:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, Գորիսում:

 

Ալվարդ  ՄԵՍՐՈՊՅԱՆ

Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930