Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի «փայը» եւ «իշխանափոխության հիմքի լինքը» 

Նոյեմբեր 03,2014 19:13


«Եթե դուք տեսնում եք նման հիմքեր, խնդրում եմ լինքը ինձ ուղարկեք»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, խոսելով արտահերթ ընտրությունների հավանականության մասին, հումոր արեց ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ի՞նչ կարծիք ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության մասին, որ այլևս հետդարձի ճանապարհ չկա, և որևէ մի պաշտոնյա չի կարող չարաշահել իր իրավասությունները, մասնավորապես «փայ մտնել» և այլն, Արմեն Աշոտյանն ասաց. «Կարծում եմ՝ այդ հարցերը պետք է ուղղել Գագիկ Ծառուկյանին, ես Գագիկ Ծառուկյանը չեմ, ցույց տվեք այն փայը, որտեղ ես մտել եմ, և ուղղեք ինձ այդ հարցը»: 
Հարցին`անակնկալ չէ՞ր, որ Ծառուկյանն արդեն հստակ խոսեց իշխանափոխության մասին, նա արձագանքեց. «Իշխանափոխությունը ժողովրդավարական պետության ներսում պարբերաբար տեղի ունեցող գործընթաց է: Իշխանափոխություն չի նշանակում իշխանության փոփոխություն, այն նշանակում է ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորում, որը կարող է լինել ինչպես նախորդ քաղաքական ուժերի հաղթանակով, այնպես էլ նոր քաղաքական ուժերի ներգրավմամբ»: 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930