Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարի այցը Ղազախստանի Հանրապետություն շարունակվում է

Նոյեմբեր 03,2014 18:09

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական խորհրդի նախագահ Իվան Ռոգովին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել զարգացող ժողովրդավարությունների սահմանադրական իրավունքի առանձնահատկությունների վերաբերյալ: Ռոգովը ներկայացրել է իր երկրի անցած ճանապարհը և զարգացման միտումները, ինչպես նաև գոհունակություն հայտնել ՀՀ սահմանադրական դատարանի հետ ունեցած սերտ համագործակցության համար: Կողմերը նաև կարծիք են փոխանակել Եվրասիական տնտեսական միություն ընդգրկվելուն առնչվող սահմանադրական հարցերի վերաբերյալ:

Եռօրյա այցի շրջանակում ՀՀ արդարադատության նախարարը մասնակցել է Ղազախստանի արդարադատության նախարար Բերիկ Իմաշևի կազմակերպած գործնական ճաշին: Հանդիպմանը կողմերը կարևորել են համագործակցության հետագա ամրապնդումը՝ Եվրասիական տնտեսական միության կազմում համատեղ շարունակական արդյունավետ աշխատանքի տեսանկյունից: Նախարարները ներկայացրել են նաև քրեակատարողական, հարկադիր կատարման և դատական փորձաքննությունների ոլորտում իրենց երկրների ունեցած փորձը: Գործընկերները դատական փորձաքննությունների ազգային մարմինների միջև ամուր համագործակցության ձևաչափ ստեղծելու համաձայնություն են ձեռք բերել:

ՀՀ ԱՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930