Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանից 220 միլիոն դրամ է ստացել, որ շներին լոմերո՞վ ու «դուբինկաներո՞վ» ոչնչացնեն (Տեսանյութ) 

Նոյեմբեր 03,2014 16:33

Երեւանի քաղաքապետարանի մրցույթը շահած թափառող շներով զբաղվող UNIGRAF ընկերությունը տարիներ շարունակ խախտում է մրցույթի պահանջները, սակայն քաղաքապետարանն այս առնչությամբ ոչինչ չի ձեռնարկում: Այսօր այս մասին «Նոյյան Տապան» ակումբում ասացին Ժաննա Մախյանն ու Նունե Մեհրաբյանը, որոնք զբաղվում են շների խնամքով:

Mehrabyan_Maxyan

Ժաննա Մախյանն ասաց, որ UNIGRAF ընկերությունը մրցույթով պարտավորվել է թափառող շներին բռնել ստերիլիզացնել, հետո բաց թողնել բակ, մինչդեռ այս ընկերությունը թափառող շներին ամենադաժան ձեւերով է ոչնչացնում: Ժաննա Մախյանն ու Նունե Մեհրաբյանի ներկայացմամբ`շներին Լիդոկային դեղամիջոցն են ներարկում, որը ոչ թե քնեցնող է, այլ` ցավազրկող, եւ եթե շատ Լիդոկային ներարկեն, ապա շունը տանջամահ է լինում, շներին նույնիսկ այրում են ինչ-որ տնակում:

 

Ընդ որում, ամեն տարի 220 միլիոն դրամ է քաղաքապետարանը տրամադրում UNIGRAF-ին` թափառող շներին ստերիլիզացնելու համար, եւ միայն վտանգավոր ու հիվանդ շներին պետք է քնեցնեն: UNIGRAF-ի կացարանը Նոր Արտամեդ գյուղում է գտնվում, եւ ինչպես բանախոսներն ասացին, եւ այդ համայնքի բնակիչները ականատես են եղել, թե ինչպես են թափառող շների հետ վայրագություններ անում, նրանց նույնիսկ որոշակի գումարով վարձել են, որպեսզի փոսեր փորեն սատկացրած շների համար:

Շների խնամքով զբաղվողներն ու մի խումբ համակիրներ բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի մոտ, սակայն նրանց դժգոհություններին քաղաքապետարանից ոչ ոք չի արձագանքել:

shner-22

«Պարոն Տարոն Մարգարյան, դուք քրիստոնյա՞ եք, թե` ոչ»,-հարց ուղղեց Ժաննա Մախյանը, նշելով, որ, օրինակ մուսուլմանական երկրներում շների հետ այդպես չեն վարվում:

Ինչո՞վ կբացատրեք Երեւանի քաղաքապետարանի անտարբերությունը, ո՞վ է UNIGRAF-ի սեփականատերը, Aravot.am-ի այս հարցին, Ժաննա Մախյանն ասաց, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Սադոյանն ու նրա եղբայր Ռուբեն Սադոյանն են սեփականատերերը, ում հետ նա հանդիպել է եւ առաջարկել է իր կացարանն օգտագործել եւ շների նկատմամբ վայրագություններին վերջ տալ: «Ինձ ասացին, որ իրենց չի հետաքրքրում իմ առաջարկը: Սա ուղղակի լավ բիզնեսի աղբյուր է, ասում են 46 հազար շուն են հաշվառել ու գումարն այդքանի համար է, բայց անգամ 9 միլիոնանոց բնակչություն ունեցող Մոսկվայում այդքան շուն չկա»,-ասաց Ժաննա Մախյանը:
Նունե Մեհրաբյանն էլ անձամբ է այցելել UNIGRAF-ի կացարան եւ լուսանկարել թե ինչ իրավիճակ է այնտեղ:

Aravot.am-ի հարցին` եթե 220 միլիոն դրամ են տրամադրում այդ ընկերությանը, ապա մոտավոր հաշվարկով UNIGRAF-ի կիրառած մեթոդներով որքա՞ն կարժենա շներին ոչնչացնելը, Նունե Մեհրաբյանն ասաց. «Լիդոկայինը կոպեկներ է նստում իրենց վրա, ձագերին ծեփել պատերին, լոմերով, դուբինկաներով սատկացնելն ու վրաերթ անելը, հաշվեք, թե ի՞նչ կարժենա: Ընդ որում որում նրանց աշխատակիցներն են ինձ ասել այդ մասին»:

Բանախոսներն ասացին, որ այս ընկերությունը տենդերը շահել է մի քանի տարի առաջ, իսկ տենդերի պահանջներից մեկն էր` կացարան ունենալը, մինչդեռ UNIGRAF-ը մրցույթը շահել է առանց կացարան ունենալու, փողը ստացել է հետո է կացարան կառուցել, այն էլ կացարանի նման չէ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Tigran says:

    Էս գրանտակերները էլի մեյդան եկան։ Փողի կռիվ ա։ Երևի ուզում են էդ փողերը իրենք ուտեն։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930