Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Ոսկեվանում կկառուցվի մրգերի եւ հատապտուղների օղու գործարան

Նոյեմբեր 03,2014 16:25

«Սլովակիա» ՍՊԸ-ն Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում կկառուցի մրգերի եւ հատապտուղների օղու գործարան: Ձեռնարկությունը այնտեղ նաեւ գարեջուր կարտադրի:

«Սլովակիա» ՍՊԸ գործադիր տնօրենը ծագումով Ոսկեվան գյուղից Սերգեյ Բարսեղյանն է, որը «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախագահն է:

Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ գործարանի կառուցումը ֆինանսավորում են սլովակացի ամուսիններ: Սլովակիայում շատ հարգի է հոնի օղին, այն պատվավոր խմիչք է համարվում: Ոսկեվանի գյուղապետարանը պայմանագիր է կնքել «Սլովակիա» ընկերության հետ, որով գյուղի բժշկական ամբուլատորիայի եւ նախկին մանկապարտեզի շենքի տակ գտնվող հողը վաճառել է ընկերությունը, իսկ այդ շենքը 2015թ. մարտից անհատույց տրվելու է ընկերությանը:

Այս տարվա հունիսի 1-ին Ոսկեվանում հանդիսավորությամբ բացվեց մանկապարտեզի նոր շենք, 2015թ. մարտին գյուղի կենտրոնում կգործարկվի բժշկական ամբուլատորիայի նոր շինություն:

Ոսկեվանի գյուղապետի վկայությամբ՝ գործարանում կաշխատի 25-30 մարդ, գյուղացիները հնարավորություն կունենան մրգեր, հատապտուղներ եւ գարի հանձնել ձեռնարկությանը: Ոսկեվանի համայնքապետարանը նոտարի կողմից վավերացված պայմանագիր է կնքել «Սլովակիա» ընկերության հետ, որով ընկերությունը պարտավորվել է վերոհիշյալ շինությունը տնօրինելուց, 2015թ. մարտից հետո մեկ տարվա ընթացքում այնտեղ կատարել առնվազն 300 հազար եվրոյի ներդրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930