Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Մասնագետը պետք է հաշվարկի՝ ամսական ինչքա՞ն գումար է անհրաժեշտ հղի կնոջը»

Նոյեմբեր 03,2014 16:17

«Խելոքը սովորում է ուրիշի սխալների վրա, տգետը`սեփական սխալների վրա, իսկ հիմարն երբեք ոչինչ չի սովորում»,- այսօր՝ նոյեմբերի 3-ին, «Անալիտիկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրենքն, ըստ նրա, հերթական օրինակն է, որ կառավարության անդամները չեն կարողանում հասկանալ, որ հանրային շահերի հետ առնչվող բոլոր օրինագծերը նախ պետք է անցնեն հանրային քննարկումներ, որպեսզի շահագրգիռ կողմերը ներկայացնեն իրենց տեսակետները, եւ դրա հիման վրա ընդունվի այնպիսի օրինագիծ, որը կպաշտպանի իրենց շահերը. «Կուտակայինի պատմությունը գիտեք, լավ նախաձեռնություն է. այսօր դու վճարում ես քո ապագայի համար: Եթե մեր աշխատավարձերի մակարդակը լիներ բավարար, ոչ մի խնդիր չէր լինի: Չէին հաշվարկել, որ այսօր պետք է այդ երիտասարդը վճարի բավականին մեծ գումար, եւ նրա շահերը այդպիսով ոտնահարվում կամ անտեսվում են»:

Նա նշեց, որ Հայաստանը պետք է դասեր քաղեր Ճապոնիայի օրինակից: Վերջինս հինգ տարվա ընթացքում է մտցրել այդ համակարգը՝ ամեն տարի ավելացնելով տոկոսները. «Նույնը վերաբերում է այս նախաձեռնությանը, որը, ըստ էության շատ լավն է»:

Պարոն Ադիբեկյանի խոսքերով՝ աշխատող մոր խնդիրն այն է, որ նա պետք է ընտրություն կատարի աշխատանքի եւ երեխայի միջեւ. «Եթե աշխատող կնոջը հատուկ վերաբերմունք ես ցուցաբերում, նպատակը միակն է, որ նա նախընտրի երեխա ունենալ՝ չվախենալով, որ նրա եկամուտի վրա կարող է դա ազդել: Քանի որ մեզ մոտ կենսամակարդակը օրենքով չի որոշված, պարզ չէ, թե ինչքա՞ն գումար պետք է տալ կնոջը, որ ինքն իրեն ապահովի այնպես, ինչպես անհրաժեշտ է հղի կնոջը: Մասնագետը պետք է հաշվարկի՝ ամսական ինչքա՞ն գումար է անհրաժեշտ հղի կնոջը եւ այդ գումարը տա, անկախ նրանից, կինն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930