Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ պատգամավոր. «Ռիժկովի ասածը լկտիություն եմ որակում» (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2014 15:15

«Ռիժկովը համարժեք պատասխանել է Հայաստանի իշխանությունների կողմից Ղրիմի վերաբերյալ տրված գնահատականին, որովհետեւ, իսկապես, Ղրիմը Արցախ չէ: Դա Ռիժկովը չի ասում, դա ես եմ ասում: Անձամբ ես Ռիժկովի ասածը լկտիություն եմ որակում»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի Ղրիմի եւ Արցախի վերաբերյալ հայտարարությանը, նշեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հարցին` ինչո՞ւ ՌԴ-ն կարող է չճանաչված Ղրիմի հետ լինել ԵՏՄ անդամ, իսկ Հայաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղի հետ անդամակցել, պատասխանել էր. «Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբաղը… ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար ևս, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնվել: Ղրիմը պատմականորեն ռուսական հող է, դարեր շարունակ եղել ենք մեկ տարածք և արդյոք մե՞նք մեղավոր ենք, որ Խրուշչովը ոչ սթափ վիճակում այն տվել է Ուկրաինային»,-նշել էր Ռիժկովը։

«Իսկ ո՞վ է ասել, որ Ղրիմը պատմականորեն եղել է Ռուսաստանինը, այն պատմականորեն Ռուսաստանինն էլ չի եղել: Փաստ է՝ այնտեղ ռուսներ չեն ապրում, այնտեղ ավելի շատ հայեր եւ թաթարներ են ապրում»,- նշեց պարոն Բադասյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ մեր իշխանությունների կողմից թույլ տված սխալն այն է եղել, որ ողջունել են Ղրիմի անկախությունը. «Ղրիմում չկա ոչ մի ատրիբուտ, քանի որ այնտեղ եղել է բռնակցում, ոչ թե վերամիավորում: Իսկ Արցախը միակն է, որ փլուզվող Սովետական միության Սահմանադրության համաձայն եւ միջազգային հանրության համար ընթեռնելի լեզվով կատարել է իր անկախությունը բոլոր ճշմարիտ ճանապարհներով: Սա հարցի իրավական կողմն է»:

Պրն Բադասյանի խոսքով՝ հարցի բարոյական եւ պատմական կողմն էլ այն է, որ բոլոր միջազգային պետությունների կողմից ապացույցները եւ պեղումները ցույց են տալիս, որ Արցախը Հայաստանն է. «Ռիժկովի լկտի պահվածքը նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միության կայանալու դեպքում բոլոր ուղղություններով լինելու է այս նույն լկտիությունը»:

Վահան Բադասյանը հիշում է. «Այն ժամանակ, երբ ռուսներն իրենց ոտքը քաշեցին Հայաստանից, այդ ժամանակ հայերը, լինելով սոված եւ շրջափակված, կարողացան լուծել իրենց հարցերը՝ դիմանալով Ադրբեջանի ագրեսիային եւ հաղթելով: Մենք հարգում ենք ռուսական մշակույթը, բայց կայսերապաշտական այդ նկրտումները ես ատում եմ, երբ այն վերաբերում է իմ ազգի նվաստացմանը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nara says:

    Не стоит искажать смысл высказываний лишь для того, чтобы на вас обратили внимание((((((! Упаси Бог от таких “патриотов”, как вы!

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930