Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ պատգամավոր. «Արցախի վերաբերյալ ցանկացած հարց, եթե Արցախում չէր որոշվում, ապա պաշտոնական Երեւանը միշտ ձախողում էր» (Տեսանյութ) 

Նոյեմբեր 03,2014 13:59

«Արցախի հարցը այսօր ամենակարեւոր ազգային գերխնդիրներից մեկն է»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը: Նրա խոսքով՝ Արցախյան հարցը միջազգային հանրության եւ մեր թշնամի հարեւանի կողմից նետած մարտահրավերների ենթատեքստում ամենակարեւոր գերխնդիրն է. «Հայաստանը, փաստորեն, անդամագրվում է ԵՏՄ-ին եւ հայտնի չէ, թե ինչ է կատարվելու: Եթե անգամ հայտնի չէ սա Հայաստանի նախագահին, ուրեմն սա կատաստրոֆա է, իսկ եթե իրեն հայտնի է, ինչո՞ւ ինքը չի հայտարարում ժողովրդին, որ բոլորն իմանան այդ մասին: Նշանակում է, որ այստեղ իրոք կա անվստահություն իշխանությունների նկատմամբ»:

Պրն Բադասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արցախյան հարցն ունի իր անցյալը, ներկան եւ ապագան. «Անցյալում ես հիշում եմ, երբ լուծվում էր ցանկացած մի հարց, եթե այստեղ (նկատի ունի Արցախում) չէր որոշվում, ապա պաշտոնական Երեւանը միշտ ձախողում էր: Պաշտոնական Երեւանը դեմ էր Շուշիի օպերացիոն գործողությանը, Լաչինի գործողությանը, Քելբաջարի գործողությանը, Աղդամի գործողությանը, Արաքսի հովտի ազատագրման գործողությանը, բոլոր այլ գործողություններին դեմ էր պաշտոնական Երեւանը»:

Մանրամասն՝  տեսանյութում

 

Պրն Բադասյանի խոսքով՝ Արցախի ներկան, որը բանակցային գործընթացների առիթ է դառնում, պաշտոնական Երեւանի կողմից նույն պարտվողական եւ զիջողական կեցվածքին է արժանանում. «Սա խոսում է այն մասին, որ Արցախի հարցում քաղաքական գործիչներից շատերը ոչ թե դավաճանական դիրք են գրավում, այլ ուղղակի վերաբերում են նրանց որպես տնաբույծ գործչի: Արցախի հարցով զբաղվող գործիչները պարուրված են դրսի՝ օտարների կողմից ինչ-որ պարտադրանքով, կամ չեն տիրապետում Արցախի հարցին այնպես, ինչպես հարկն է»: Պրն Բադասյանը նշում է՝ Արցախի ներկայի հետ կապված խեղաթյուրված եւ խաթարված էջեր է տեսնում:

Մանրամասն՝  տեսանյութում


Aravot.am-ը նաեւ պրն Բադասյանի հետ զրուցեց ԵՏՄ անդամակցությունից հետո Արցախի եւ Հայաստանի սահմանին մաքսակետ տեղադրելու հնարավոր հետեւանքներից. «Այդ միտքը այնքան սարսափազդու բան է, դա կբերի ամեն ինչի խաթարման, դա մեր անցյալի բոլոր ձեռքբերումների վերջը կլինի»:

Պրն Բադասյանի խոսքով՝ եթե մաքսակետ տեղադրվի, ապա ապստամբություն պետք է տեղի ունենա. «Որպես հայ մարդ եւ արցախցի` ես գտնում եմ, որ սա անթույլատրելի է, կործանում կլինի»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Narek says:

    Մի 50 տարի էլ եթե Հայաստանում մշակույթ չփոխվի, մարդիկ ծառերից չիջնեն, տերտերների միջնադարյան դասից չամաչեն, երկիրը չհայհոյեն կողքի կանգնածների մոտ լավ մարդու տպավորություն թողնելու համար, ղարաբաղցիները երևի առանձին ժողովուրդ կլինեն` ոչ հայ

  2. Maxim says:

    Կեցցես՝ Վահան Բադասյան։ Քո ազնվությունը ու համարձակությունը՝ վստահություն է առաջացնում մեր՝ հասարակ ժ.դիս մեջ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930