Լրահոս
Օրվա լրահոսը

Դեյվիդ Լիդինգթոն. «Նալբանդյանը լավ արեց, որ գնաց Էրդողանի երդմնակալությանը»

Նոյեմբեր 03,2014 13:45

«Չեմ կարծում, թե դա կարող է տպավորել որևէ մեկին Ադրբեջանի սահմաններից դուրս»,-այսօր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի քաղաքականությունը՝ իրենց երկրում գոյություն ունեցող բռնակալական իրավիճակը վերագրել ՀՀ-ին, այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա շարունակեց. «Այդ հարցերը քննարկվում են մի երկրի կողմից, որին միջազգային հեղինակավոր կառույցները մեղադրում են մարդու իրավունքների ճչող, զարհուրելի անկման մեջ»:

Լրագրողներին հետաքրքրեց՝ արդյոք այն, որ գրում է գերմանական մամուլը, թե Միացյալ Թագավորությունը հնարավոր է դուրս գա Եվրամիության կազմից, համապատասխանո՞ւմ է իրականությանը, պարոն Լիդինգթոնը պատասխանից առաջ ծիծաղով նշեց, թե «Այն ամենը, ինչ գրված է թերթերում, պետք չէ կուրորեն հավատալ»:

Պարոն Լիդինգթոնը անդրադառնալով հարցին հնարավո՞ր է ԵՄ Ռուսաստան հարաբերություններն այնքան սրվեն, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու կոշտ վերաբերմունքը տեղափոխվի Եվրասիական տնտեսական միության դաշտ, պատասխանեց. «Այս վիճակը Ռուսաստանի որոշման պատճառով է առաջացել. ներխուժել և պոկել Ղրիմը, անթույլատրելի է, Դոնեցկում և Լուգանսկում իրավիճակը»:
Հարցին՝ հայ-թուրքական հարաբերությունները կարելի՞ է մահացած համարել, պարոն Լիդինգթոնը պատասխանեց. «Անգլիան համարում է, որ պետք է կատարվեն այդ արձանագրությունները: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվեն: Լավ է, որ Նալբանդյանը գնաց Էրդողանի երդմնակալությանը: Արձանագրությունները տալիս են դեպի առաջ ճանապարհ: Երկու կողմերն էլ շատ բան ունեն շահելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930