Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը թասիբով գյումրեցիներին կոչ է անում այլեւս նման ցինիզմով եւ դաժանությամբ բժիշկ չծեծել

Նոյեմբեր 03,2014 13:43

Այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձավ Գյումրիի հայտնի միջադեպին, երբ ծեծել էին շտապօգնության բժշկին՝ պահանջելով վերակենդանացնել իրենց հիվանդին:

Հիշեցնենք, որ ներկայումս կատարվում է քննություն: Մեր հարցին՝ Գյումրիում սա առաջին դեպքը չէ, երբ բժիշկների են ծեծում, սա գյումրեցիների էմոցիոնա՞լ լինելու հետ է կապված, թե՞ բժիշկների հետ է կապված:

Նախարարն ասաց. «Ես չէի ուզենա որեւիցե մեկին որակավորել, առավել եւս՝ նման թասիբով ժողովրդին: Բայց այդ նույն թասիբով ժողովրդին կուզենայի կոչ անել, որ սա արդեն երկրորդ դեպքն է, որ նման ցինիզմով եւ դաժանությամբ վերաբերմունքի է արժանանում մի մարդ, որը եկել է բուժօգնություն ցուցաբերելու: Մինչեւ իրավապահների գնահատականը նաեւ հասարակական գնահատական պետք է հնչի՝ բժիշկների հանդեպ նման ցինիզմի եւ դաժանության հետ կապված: Առհասարակ, ինչ վերաբերվում է շտապօգնության աշխատանքից, իր չափորոշիչների մեջ սահմանված ժամկետում մեքենան եղել է տեղում, եթե չեմ սխալվում՝ 5 րոպե հետո»:

Նախարարն ասաց, որ այդ բոլոր նյութերը հաշվի են առնելու համապատասխան մարմինները, իրենք ուշիուշով հետեւելու են. «Դաժան ծեծի են ենթարկվել եւ բժիշկը, եւ բուժքույրը, եւ վարորդը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930