Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Հայաստանը երկրագնդից դուրս չի հայտնվի

Նոյեմբեր 03,2014 16:30

Իսկ աշխարհի զարգացման ճանապարհը հայտնի է

Ինձ հարցնում են` ինչո՞ւ եք այդքան հիանում Արեւմուտքով: Ոչ բնավորությամբ, ոչ էլ աշխատանքիս բերումով հիացողներից չեմ: Եվրոպական երկրները եւ, առավել եւս, Միացյալ Նահանգները իրենց արտաքին քաղաքականության մեջ ունեն նույնքան հոռի դրսեւորումներ, որքան Ռուսաստանը: Ասել, թե որ պետությունն է հանդես գալիս «արդարության» եւ «ճշմարտության» անունից, իսկ ով՝ ոչ, ով է «փրկում» աշխարհը, ով՝ «կործանում»՝ հնարավոր չէ: Դա պարզապես մանկամտություն է՝ եթե անկեղծ է ասվում, կամ քարոզչություն է՝ եթե ասվում է մարդկանց մոլորեցնելու համար:

Ամեն ինչի մասին պետք է դատել ըստ արդյունքների: Այս պահի դրությամբ որտե՞ղ է կյանքի մակարդակն ավելի բարձր, windows-ի ծրագրերը, սմարթֆոնները, skype-ը, Ֆեյսբուքը, լավագույն մակնիշների մեքենաները որտե՞ղ են արտադրվել: Զուտ նյութական բանե՞ր եմ ասում: Խոսենք հոգեւորի մասին՝ որտե՞ղ է համաշխարհային համբավ ունեցող թատրոնների, համերգասրահների, նվագախմբերի, թանգարանների մեծ մասը: Որտե՞ղ է համալսարանական կրթությունը հնարավորություն տալիս ընդունվելու լավ աշխատանքի, որտեղ է գիտության մեջ նշանակալից ավանդ ունեցող մարդկանց մեծ մասը: Վերջապես՝ որտե՞ղ է ավելի մեծ հավանականությունը, որ ձեզ փողոցում անծանոթ մարդը կժպտա, որ՝ եթե դուք փողոցում ընկնեք, ձեզ կօգնեն վեր կենալ:

Լրատվամիջոցների մասին: Ոչ ոք անաչառ չէ, ենթադրենք, ուկրաինական իրադարձությունները լուսաբանելիս: Տարբեր են ոճերը, մոտեցումները: Պաշտոնական քարոզիչ Դմիտրի Կիսելյովը առավոտվանից գիշեր վայրահաչում է Արեւմուտքի հասցեին՝ ի դեպ, այն Արեւմուտքի, որի արժեքներին հայաստանյան ԵՏՄ ջատագովները փորձելու են, այնուամենայնիվ, հետեւել: Իսկ BBC-ի կայքում, օրինակ, գերապատվությունը տրվում է, իհարկե, արեւմտյան տեսակետին, բայց ա/ առանց վայրահաչոցների, բ/ ներկայացնելով նաեւ Լուգանսկի եւ Դոնեցկի փաստացի իշխանությունների տեսակետը: Տարբերությունն, ինձ թվում է, ակնհայտ է:

Եթե որեւէ մեկի մտքով հիմա անցնում է Խորհրդային միության վերականգնումը, ապա եւս մի անգամ փաստենք, որ դա անհնարին է: Այդ անհնարինությունն ապացուցելու համար բազմաթիվ փաստարկներ կան, բայց ամենակարեւորն, իմ կարծիքով, այն է, որ խորհրդային երկրի նման պետություն ունենալու համար անհրաժեշտ է «երկաթե վարագույր»: Հենց դա է անհնարին: Հայաստանում իմ սերնդակիցները եւ ինձնից տարեցները գուցե շարունակեն ռուսաստանյան հեռուստաալիքներից ստանալ իրենց աշխարհայացքին համապատասխանող «տեղեկություններ»: Հաջորդ սերնդի դեպքում դա բացառված է: Այդ սերունդները թե՛ Հայաստանում եւ թե՛ այլ «եվրասիական» երկրներում իրենց տեղեկությունները, իրենց գիտելիքները ստանում են համացանցից, նրանցից շատերը գնում են Եվրոպա՝ աշխատելու, սովորելու, հանգստանալու: Նրանցից շատերը, վերջապես, աշխատում են ընկերություններում, որտեղ առկա են արեւմտյան կապիտալը եւ արեւմտյան մենեջմենթը:

Խնդիրն, այսպիսով, այն չէ, թե որ երկիրն է ավելի լավն ու արդարը, կամ արդյոք «Սովետը» առավելություններ ունե՞ր, թե՞ չուներ (իհարկե՝ ուներ): Խնդիրն այն է, թե որ ուղղությամբ է զարգանալու աշխարհը: Ես ոչ մի կասկած չունեմ այս հարցում: Այսօր ինձ պես մտածողները Հայաստանում գուցեեւ փոքրամասնություն են կազմում: Բայց դա խիստ ժամանակավոր իրավիճակ է, որը կփոխվի արդեն իմ սերնդի օրոք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Բայց այնուամենայնիվ՝ եթե Ձեր վերաբերմունքը հիացմունք չհամարենք, միևնույն է Ձեր մոտեցումը խիստ կողմնակալ է այս հարցում(հենց այս հոդվածը վկա): Միգուցե դա ավելի վատ է, քան սոսկ հիացմունքը դեպի մի կողմը՝ հաշվի առնելով Ձեր մասնագիտությունը: Իսկ այդ ոմն Կիսիլյովին շատերը իսկի չեն էլ ճանաչում: Նա շատ փոքր գործոն է այս երկընտրանքի մեջ:
    Ասեմ, որ ճիշտ եք նյութականի առումով, բայց դա հենց որոշ երկրների ՛՛արտաքին քաղաքականության հոռի դրսևորումների՛՛ շնորհիվ է առաջացել՝ մնացյալ աշխարհին իրենց ուզածը թելադրելով ու պարտադրելով: Աշխարհի միաբևեռության վերացումով դա կվերանա, և հենց դա է այս հակառուսական հիստերիայի բուն պատճառը: Բայց ագիտացիայի համար անհրաժեշտ են հենց արևմուտքի փայլով (միգուցե և անկեղծորեն) հիացած մարդիկ: Բա հո չե՞ն ասելու՝ վայ, մեր հացին ա վայիս լինում Ռուսաստանը…
    Իսկ մնացած արժեքների պահով՝ խիստ վիճելի է: Որակումներին էլ ենք ծանոթ, մոտեցումներին էլ: Եվ եթե անհանդուրժողականությունը մատուցվում է հիմարիկ Ջեն Փսակիի սեքսուալ ձայնով, դրանից ոչինչ չի փոխվում: Այդ ո՞ր արևմտյան պաշտոնական ԶԼՄ-ում են Լուգանսկի և Դոնեցկի ՛՛տեռորիստների՛՛ տեսակետը լուսաբանել, ես չեմ տեսել: Շատ արևմտյան ՛՛արժեքներ՛՛ վաղուց միայն ԲՐԵՆԴ են, ինչպես չինական Այֆոնը և թուրքական Վրանգլերն ու Լեվայսը… միայն անուն:
    P.S. Ի վերջո եթե երկիրը ՀՈՌԻ քաղաքականություն է վարում մյուս երկրների նկատմամբ, բայց ներսում լավ կենսամակարդակ է ապահովում ԻՐ քաղաքացիներին, կամ լավ ավտոներ է արտադրում, դա լա՞վ է: Դրանով հիանալու համար առնվազն այդ երկրի քաղաքացի պետք է լինել, այն էլ նյութապաշտ: Նա ինչ է, հրավիրում է մեզ իր հետ ՕՐԹԱ՞Խ լինել: Ընդամենը ասում է այն մեկին մի լսիր, նա վատն է, թե չէ հեսա կացինը կբերեմ, ծառը կկտրեմ… սանկցիա կկիրառեմ, ֆլան- ֆստան…որովհետև ես լավն եմ: Հավատացնում եմ Ձեզ, այս հեքիաթի վերջը ավելի հայտնի է, քան Ձեր նշած ՛՛աշխարհի զարգացման ուղին՛՛, և մենք միասին դա կտեսնենք:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Բայց հումորի տեսակետից ռուսները գերազանցում են արևմուտքին))))))))))))
    .
    Русские всегда были самые отсталые и недоразвитые.
    Ходили в непонятных штанах и носили, зачем-то меха, когда все нормальные европейцы обматывались тряпками. Издавна были нетолерантны. Запрещали однополые отношения, а в просвещённой античной Европе мужчины любили любить друг друга. У русских варваров даже не было рабства, какой позор.
    Русские не мылись, и жили по уши в грязи, а бани, наверное, заимствовали у финнов. Русские — самый молодой народ, поэтому на тысячи лет отстают в развитии от других народов, а раскопки в Триполье (Украина) и Костёнках (под Воронежем) к русским не относятся, это были древние укры.
    Государство нам построили шведы, даже РАНЬШЕ, чем себе.
    Умение мыться нам отдали европейцы, причём отдали совсем и безвозмездно. Так, что сами даже забыли, что это такое до походов на Аравию. Снова стали мыться в эпоху возрождения.
    Религию нам преподнесли греки. До этого у русских была какая-то дикая вера, которая запрещала пить алкоголь, давать деньги под проценты, обманывать людей. До греков у нас письма не было. Письменность нам подарила Византия, с целью распространения христианских книг на Руси. До этого русские, когда ходили походами на Константинополь, мирные и торговые договоры, видимо, крестиками подписывали, а составляли устно, записывая на диктофон.
    Европа всегда была грамотнее России. Когда Анна Ярославна вышла замуж за короля Франции, удивилась, что он не грамотный. Он же король, ему всё можно. Мог и не учиться читать. Анна была хуже всех при дворе короля, она одна умела читать, мылась и чистила зубы, вот русская дикарка.
    До Петра Россия была дикой и варварской. Пётр привёз много полезного: табак, парики со вшами, немецкую мужскую одежду с чулками и корсетами, а главное флот, которого в России раньше не было, ведь Олег на Византию на руках плавал, а по рекам русские, видимо, на плотах ходили.
    Канада подарила нам хоккей, который попал в неё из неизвестной восточной страны, где люди в валенках на озёрах в него играли издавна.
    Русские варвары врывались в кишлаки, аулы и стойбища, оставляя после себя лишь библиотеки, театры и города.
    Америка всегда была лучше России. Они первые сбросили на мирные города атомные бомбы. Первые слетали на луну. Американец Сикорский изобрёл вертолёт. Американец Зворыгин изобрёл телевизор. Да и, конечно, Америка победила Гитлера во время вьетнамской войны в Ираке против терроризма!
    Америка подарила России свободу от СССР. Теперь мы СВОБОДНО можем одеваться как клоуны, бухать, наркоманить, и умирать молодыми, мы СВОБОДНО можем посылать на три буквы родителей и забивать на учёбу, можем не обращать внимания на детей и не искать себе работу, мы СВОБОДНО можем быть бандитами и проститутками.
    Теперь у нас, как на западе, всё по справедливости: богатеи жируют, трудяги голодают. Образование скоро будет как у них, и мы будем такие же УМНЫЕ как американцы. Заводы закрылись. А зачем они, нефти же навалом?
    Русские в 1990-е годы сокращались по миллиону в год. Но это не важно, ведь мы СВОБОДНЫ! Спасибо Америке!
    Конечно же, русский язык не крутой, русские фильмы не модные, традиции и культура варварские, ведь лучше одеть в минус тридцать китайские кроссовки, чем тёплые, но не модные валенки.
    Русские очень агрессивные: мы напали на шведов под Полтавой, на поляков в кремле в 1612, на Наполеона при Бородино, мы неадекватно применили силу в Сталинграде. Мы устроили геноцид украинцев, а заодно и самих русских, чтобы Украине не обидно было.
    Мы оккупировали восточную Европу, которая была свободной, под охраной Гитлера. И самое главное МЫ навязали Америке гонку вооружения, хотели на неё напасть, сбросить атомные бомбы и, вследствие этого, развязали холодную войну. И, конечно, мы вероломно напали на маленькую ДЕМОКРАТИЧЕСКУЮ Украину, а Америка её спасла.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930