Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյան. «Մարդիկ 1000-1500 դոլարի քիմիայի դեղ են գնել, պարզվել է՝ կեղծ է»

Նոյեմբեր 03,2014 13:14

Այսօր ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովում քննարկվեցին առողջապահության նախարարության 2015-ի բյուջեի նախագծով սահմանված ծախսերն ու եկամուտները: Քննարկման ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց. «Սուր անկյունով» ներկայացվեց, որ կոնկրետ բուժաշխատողները, բժիշկը, որը հաշմանդամության կարգ է տալիս, համապատասխան հանձնաժողովը հերքում է: Մեկ-երկու դեպք չի: Խոսքը ազատամարտիկի է վերաբերվում, որը ոտքի հետ կապված հաշմանդամություն է ունեցել: Ի՞նչ վերահսկողություն է իրականացվում այդ ոլորտում: Չի կարող սուր, նեղ մասնագետի տված բժշկի դիագնոզի հետ էական հակասության մեջ մտնի հանձնաժողովի ախտորոշումը»:

Նախարարը պատասխանեց, որ այդ հարցը սոցապնախարարի հետ պետք է լուծել. «Ես պատրաստ եմ մասնագիտական եզրակացություն տալ»:

Հովհաննես Մարգարյանն արձագանքեց. «Մարդիկ կան, որ զարտուղի ճանապարհներով կարգ են ստանում, իսկ նրանք, ովքեր իրականում ունեն այդ խնդիրը, չեն կարողանում կարգ ստանալ»:

Արմեն Մուրադյանն ասաց, որ եթե լինի ընդհանուր ստանդարտ, երկու տարբեր բժիշկներ ՀՀ-ում նույն հիվանդության վերաբերյալ չեն կարող ունենալ տարբեր կարծիքներ ու եզրակացություններ:

Կեղծ դեղերի հետ կապված Հովհաննես Մարգարյանը փոխանցեց փորձառու բժիշկների կարծիքը, որ դրսից դեղերի հետ համեմատելու չի. «Հանգստացնող դեղերը, օրինակ՝ չեն ծառայում իրենց նպատակին: Մարդը ցավ է զգում: Երկու-երեք դեպքի եմ ականատես եղել, որ մարդիկ դռնեդուռ ընկած փող են հավաքել, որ քիմիայի դեղ ձեռք բերեն, պարզվել է, որ 1000-1500 դոլարի դեղ են գնել, պարզվել է՝ կեղծ է: Մեր մարզի բնակիչների համար կարող եմ հարց բարձրացնել, ովքեր թերսնված են, ուր մնաց, որ կեղծ դեղեր գնեն»:
Արմեն Մուրադյանն ասաց, որ դեղերի հետ կապված երեք խնդիր կա՝ կեղծ դեղեր, ժամկետանց դեղեր եւ չգրանցված դեղեր. «Յուրաքանչյուր գործողություն, որն ուղղված է դեղի իսկությունը, նրա որակը, պիտանելիությունն ապահովելու ուղղությամբ՝ պետական խիստ կարեւորության ծրագրեր են: Պետությունը պետք է մշտադիտարկումներով ապահովի դեղերի որակն եւ մատչելիությունը շուկայում: Այսօր ՀՀ-ում դեղի շուկան գնահատվում է 110 մլն դոլար, մեկ դեղի միջին արժեքը 800 դրամ է: Եթե լինի ոչ հիմնավորված դեղերի գների բարձրացում, անշուշտ, պատժվելու են: Պետք է լինի հիմնավորում, թե ինչու են բարձրացել»:

Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, որ շատ բժիշկներ աշխատում են դեղատների հետ, ասում են՝ այստեղից կգնես դեղը, լավ կլինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930