Մայրության նպաստի փոփոխված նախագիծը նույնպես բացասական կողմեր ունի: Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հ/կ նախագահ՝ Խաչատուր Մարոզյանը կարծիք հայտնեց, որ հղիների նպաստը պետք է 100 տոկոսով փոխհատուցվի, այլ ոչ թե վերին, ներքին շեմ սահմանվի: Իրավաբան-հոգեբանը համոզված է, իշխանություններն այս հարցին ամենայն լրջությամբ պետք է վերաբերվեն, քանի որ խոսքը ընտանիքի մասին է. «Այսօր ամեն մի մարտահրավեր ուղղված է ընտանիքին, դատելով դատարաններում առկա ամուսնալուծությունների գործերից, արտագաղթից, մեր ընտանիքներն այսօր լուրջ վտանգի առաջ են կանգնած, եւ սա այն հարցն է, որ 100 տոկոսով պետք է տրվի»:
Հիշեցնենք, որ մայրության նպաստի նախագիծը աշխատող հղի կանանց զանգվածային դժգոհությունն էր առաջացրել: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը, նախատեսվում է կրճատել աշխատող հղի կանանց տրվող նպաստները` փոխարենն այդ գումարներն ուղղելով չաշխատող հղիներին:
Պարոն Մարոզյանը գտնում է, որ նախագծի միակ դրական կողմը չաշխատող կանանց հղիանալու դեպքում եւս նպաստ տալն է, որը «մարդասիրական մեծ քայլ է, քանի որ դրանով կխթանվի չաշխատողների մայրանալը», սակայն լավությունը չպետք է արվի սոցիալական մյուս խմբի հաշվին:
Կարդացեք նաև
Խաչատուր Մարոզյանի այն դիտարկման առնչությամբ, թե կառավարությունը, ի դեմս վարչապետի, փորձելու է առավել անվնաս տարբերակն ընտրել,
Aravot.am-ը պարոն Մարոզյանից հետաքրքրվեց,թե ինչո՞ւ այդ նախագիծը կրկին մեջտեղ բերվեց, այն դեպքում, երբ 2010-ին, երբ նույն վարչապետը ԱԺ նախագահ էր, նույն փոփոխությունը կրկին բողոքի մեծ ալիք էր բարձրացրել եւ 6 ամիս հղի կանանցից պահումներ անելուց հետո, կրկին չեղյալ հայտարարվել:
Խաչատուր Մարոզյանն ասաց, որ հիմա վարչապետը կոնկրետ պատասխանատվություն է կրում, իսկ այն ժամանակ հարցն այդքան էլ ԱԺ-ին չի առնչվել:
Նրա մեկնաբանությունների մանրամասները` տեսանյութում
Պարոն Մարոզյանի խոսքերով, հիմա ինչ բարեփոխում էլ, որ կառավարությունն անի, հասարակությունը վերապահումով է մոտենում, չհավատալով, որ լավ է լինելու:
Իրավաբան-հոգեբանից հարցրեցինք, թե ինչո՞ւ քաղաքացիները իշխանություններին չեն հավատում: Ի պատասխան Խաչատուր Մարոզյանն ասաց. «Հասարակությունն այսօր իրավունք ունի չհավատալու, որովհետեւ ինքը քիչ է տեսնում այնպիսի մոդելներ, գուցեեւ ընդհանրապես չի տեսնում մի մոդել իշխանության որեւէ թեւի, որ սկսի ինչ-որ մեկին նմանակելով, իշխանությունը պատկերացնի այսպես»:
Նրա խոսքի շարունակությունը` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ