Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանրային պաշտպանն ասում է, որ իր պաշտպանյալին նկարահանել են նրա կամքին հակառակ

Նոյեմբեր 03,2014 14:30

Նկարել, ցույց են տվել, հետագայում ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ  Ա. Մելիքյանի որոշմամբ` Էդգար Գասպարյանի նկատմամբ 26.07.14թ. Լ. Գրիգորյանից բացահայտ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության պատճառով:

Էդգար Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով նրա պաշտպանությունն ի սկզբանե ստանձնել է Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը:
Այս տարվա հուլիսի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, ըստ պաշտոնական լրահոսի, «ինքնությունը չպարզված անձը, գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ», Երեւան քաղաքի Վ. Վաղարշյան փողոցի 18 շենքի դիմաց, թիկունքից մոտենալով Լյուսիկ Գրիգորյանին, վերջինիս պարանոցից քաշել-պոկելու եղանակով բացահայտ հափշտակել է մոտ 25 գրամ քաշով ոսկյա շղթան ու դրա վրա անցկացված մոտ 7 գրամ քաշով ոսկյա կախազարդը եւ դիմել փախուստի:

Ըստ գործի նյութերի, նա տուժող Լ. Գրիգորյանին պատճառել է մոտ 500.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Նույն օրը դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում տուժող Լ. Գրիգորյանը ցուցմունք էր տվել, որ իրեն կողոպտած անձը եղել է «լիքոտ» մարմնակազմությամբ, մի փոքր ճաղատ գլխով, հագին եղել է փիրուզագույն վերնազգեստ եւ սեւ տաբատ:

Օգոստոսի 4-ին, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով, ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Էդգար Անուշավանի Գասպարյանը, որը նույն օրը` 3 այլ անձանց հետ, ճանաչման է ներկայացվել տուժող Լյուսիկ Գրիգորյանին:

Ճանաչման քննչական գործողության ժամանակ տուժող Լ. Գրիգորյանը մատնացույց է արել Էդգար Գասպարյանին, հայտարարել է, որ հենց նա է իր նկատմամբ կողոպուտ կատարել, նշել է, որ Է. Գասպարյանին ճանաչել է «լիքոտ կազմվածքից» եւ գլխի գագաթային հատվածի ճաղատությունից:

Չնայած տուժողի հայտարարությանը, ճանաչման ենթարկված անձը՝ Է. Գասպարյանը, հայտարարել է, որ ինքը որեւէ կապ չունի այդ կողոպուտի հետ, դա թյուրիմացություն է, հնարավոր է, որ տուժողը իրեն շփոթում է, քանի որ այդ օրը` 26.07.14թ., ինքը ընդհանրապես չի եղել Վ. Վաղարշյան փողոցում, այլ ամբողջ օրը եղել է տանը:
Օգոստոսի 5-ին Է. Գասպարյանին սույն գործով ներգրավել են որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ըստ պաշտպան Էդուարդ Աղաջանյանի, իր պաշտպանյալի կամքին հակառակ, նրան նկարահանել են «02» հեռուստահաղորդման աշխատակիցները եւ հաջորդ օրը ցույց են տվել «02» հեռուստահաղորդման հերթական թողարկման ընթացքում՝ ներկայացնելով որպես կողոպուտ կատարողի:

Օգոստոսի 7-ին Է. Գասպարյանը, հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանի մասնակցությամբ, որպես կասկածյալ ցուցմունք է տվել: Նա կրկին նշել է, որ որեւէ կապ չունի այդ կողոպուտի հետ, քանի որ այդ օրը` 26.07.14թ., ինքը Վ. Վաղարշյան փողոցում չի եղել, այլ ամբողջ օրը գտնվել է տանը` ք. Երեւանի Ուլնեցու վրա գտնվող իրենց տանը, ինչը կարող են հաստատել իր ընտանիքի անդամները եւ հարեւանները:
Նախաքննության մարմինը լսել է վկաներին:

Է. Գասպարյանի տատը` Ս. Գրիկուրովան եւ հորաքույրը` Ա. Կոբաիձեւն, իրենց ցուցմունքներում հաստատել են, որ Է. Գասպարյանը 26.07.14 -ին մինչեւ ժամը 17-00-ն գտնվել է տանը:

11.08.14թ. Է. Գասպարյանը առերես հարցաքննվել է տուժող Լ. Գրիգորյանի հետ: Նա առերես հարցաքննության ժամանակ նշել է, որ չնայած 04.08.14-ին ճանաչման ներկայացնելու ընթացքում մատնացույց է արել Է. Գասպարյանին, որպես իր վրա կողոպուտ կատարողի, սակայն այժմ ավելի ուշադիր զննելով իր դիմաց նստած Է. Գասպարյանին, հաստատապես հայտնում է, որ վերջինս, չնայած արտաքնապես շատ նման է իր վրա կողոպուտ կատարողին (լիքոտ կազմվածք, կիսաճաղատ գլուխ եւ այլն), սակայն դա այն անձը չէ, ով իրականում իր հանդեպ կողոպուտ է կատարել:

Օգոստոսի 12-ին, չնայած այս ամենին, Է. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով:

Առաջադրված մեղադրանքում Է. Գասպարյանը իրեն մեղավոր չի ճանաչել:
Նախաքննության ընթացքում, Է. Գասպարյանի բջջային հեռախոսահամարների վերծանումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ 26.07.14թ. նշված հեռախոսահամարներից կատարված զանգերը սպասարկվել են Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող` Ահարոնյան, Ներսիսյան եւ Դրո փողոցներում տեղադրված ալեհավաք կայանների կողմից, որոնք բավականին հեռավորության վրա են Երեւանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող Վ. Վաղարշյան 18 շենքից, որի մոտակայքում կատարվել է կողոպուտը:

21.08.14թ. Է. Գասպարյանի պաշտպան Է. Աղաջանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցակազմի բացակայության պատճառով:
ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից գրություն է ստացվել, որ նշված հանցագործությունը իրականում կատարել է Գուրգեն Ալեքսանի Ասատրյանը, որը դեպքի կապակցությամբ տվել է մանրամասն ինքնախոստովանական ցուցմունքներ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930