Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Կանադա աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 30-31-ին գտնվել է Մոնրեալ քաղաքում։
Հոկտեմբերի 30-ին Կարեն Միրզոյանն այցելել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանադայի Հայոց Թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կանադայի թեմի Սուրբ Հակոբ առաջնորդանիստ եկեղեցիները, Սուրբ Հակոբ և Ալեք Մանուկյան վարժարանները, հանդիպումներ է ունեցել համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։
Նույն օրը տեղի է ունեցել հանրային հանդիպում Մոնրեալի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում արտաքին գործերի նախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին՝ Արցախում տեղի ունեցող զարգացումների, առկա խնդիրների, մարտահրավերների, դրանց լուծման ճանապարհների և անկախության տասնամյակների ընթացքում ԼՂՀ ունեցած ձեռքբերումների վերաբերյալ:
Հոկտեմբերի 31-ին Կարեն Միրզոյանը հանդիպել է Քվեբեքի նահանգային խորհրդարանի մի շարք անդամների հետ։ Նախարարը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը, ԼՂՀ դիրքորոշումն ու մոտեցումները կարգավորման հարցում, անդրադարձ է կատարվել Արցախում ընթացող ժողովրդավարական պետականաշինության գործընթացներին և այդ ուղղությամբ գրանցված ձեռքբերումներին: Մտքեր են փոխանակվել նաև հնարավոր համագործակցության եղանակների ու ձևերի մասին։
Նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Կանադա ավարտվել է։
Կարդացեք նաև
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ