Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյան. «Պոլիկլինիկաները ուռճացված հաստիքացուցակ են ներկայացնում»

Նոյեմբեր 03,2014 12:53

«Մոտ 590 աշխատակից է կրճատվել՝ սանիտարներից, ի՞նչն է պատճառը, այլեւս անհրաժեշտություն չկա՞ բժշկական սանիտարական ծառայությունների, որովհետեւ խոսքը մոտ 600 աշխատակցի մասին է»,- ԱԺ-ում առողջապահական ոլորտի բյուջեի քննարկման ժամանակ նախարար Արմեն Մուրադյանին այսպիսի հարց ուղղեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Bisharyan

Նախարարն ասաց, որ պոլիկլինիկաները ուռճացված հաստիքացուցակ են ներկայացնում. «Իրականում անհրաժեշտությունը կա կրճատումների: Երբ ասում ենք պետք է կրճատենք, որ աշխատավարձը բարձրանա՝ հուզական արձագանք է լինում, որ պատրաստ ենք ցածր աշխատավարձով աշխատել, բայց չկրճատել: Ինչ վերաբերում է 600 աշխատակցի կրճատումներին, նրանք ոչ թե կրճատվել են, այլ առողջապահության տեսչության կազմում են աշխատում»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նախարարին հարցրեց, թե հանքարդյունաբերական շրջաններում հետազոտություն արե՞լ են առողջական խնդիրների. «Գիտեք, թե ինչ բնապահպանական խնդիրներ կան, ի՞նչ չափով հիվանդությունների զարգացման տենդենց կա: Կա՞ ուսումնասիրություն, թե ինչ հիվանդությունների աճ կա այնտեղ: Ի՞նչ կերպ եք մտածում կանխարգելել այդ հիվանդությունների աճը»:

Արմեն Մուրադյանը պատասխանեց, որ Երեւան քաղաքը չափագրվել է նախարարության կողմից վերջին 6 ամսվա ընթացքում՝ մահացությունը, հիվանդացությունը, ռիսկի հիմնական գործոնները: Արդեն աշխատանքներն ավարտված են: Իսկ մարզերի հետ կապված դեռ պետք է ուսումնասիրություններ անել: Մասնավորապես, շաքարային դիաբետի հետ կապված ցուցանիշները կարող են բարձր լինել, բայց թե դա ինչի հետ է կապված, պետք է ուսումնասիրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930