Հոկտեմբերի 31-ին Արգավանդ գյուղի մի բնակիչ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն պատկանող տնամերձ հողամասից գողացել են մոտ 2.000 կգ խաղող` պատճառելով մեկ միլիոն դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով Արգավանդ գյուղից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ռոման Մ.-ին և 1988 թ. ծնված Աշոտ Պ.-ին:
Պարզվել է, որ նրանք հոկտեմբերի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, նշված հողամասից գողացել են 223 կգ խաղող:
Պարզվել է նաև, որ վերջիններս հոկտեմբերի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, նույն հողամասից կատարել են 300 կգ խաղողի գողություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն