Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեյվիդ Լիդինգթոն. «Մտահոգության աղբյուր է, որ մարդկային կորուստներ են լինում շփման գծում»

Նոյեմբեր 03,2014 11:56

«Մեծ մտահոգության աղբյուր է, որ մարդիկ են կյանքեր կորցնում, հատկապես վերջին տարվա ընթացքում շփման գծում»,-այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Այնուհետև շեշտեց, թե միջազգային հանրությունը պետք է կրկնակի աջակցություն ցուցաբերի Մինսկի խմբի համանախագահներին հակամարտության խաղաղ կարգավորման և մարդկային ողբերգությունների կանխման հարցում:

Հարցին՝ արդյոք Միացյալ Թագավորությանը չե՞ն խանգարում Ադրբեջանի հետ տնտեսական կապերը Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրավիճակին կոշտ գնահատական տալ, պարոն Լիդինգթոնը պատասխանեց. «Մենք բաց ենք այդ հարցում: Ես բաց խոսել եմ վերջին տարվա ադրբեջանական իրադարձությունների մասին: Պառլամենտի անդամները ևս իրենց մտահոգություններն են հայտնել, ԱԳՆ-ն տարեկան զեկույց է պատրաստում աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին»:
Պարոն Լիդիգթոնը շեշտեց, որ կան տնտեսական շահեր, հատկապես կասպյան գազի շրջանակներում, բայց նաև հավաստիացրեց, որ կան խնդիրներ, որոնք մտահոգության առարկա են. Ղարաբաղյան հակամարտությունը, Վրաստանի սառեցված հակամարտությունը:

Էդվարդ Նալբանդյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՄԱԿ-ի վերջին զեկույցին, հատկապես ազգերի ինքնորոշման իրավունքի հետ կապված հարցին, ու նշեց. «Մենք մշտապես նշել ենք և ընդգծում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը ոչ թե պատճառ է տարբեր կոնֆլիկտների, այլ հակառակը ինքնորոշման իրավունքի խոչընդոտումը, մերժումը ստեղծում է պարարտ հող կոնֆլիկտների համար: Ասել և ասում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը կարող է կանխարգելիչ լինել նոր կոնֆլիկտների համար և տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ամրապնդման գործում: Ինքնորոշման իրավունքին հակադրվելը նույնն է, ինչ հակադրվել էվոլյուցիային»: Այս առիթով Էդվարդ Նալբանդյանը բերեց Շոտլանդիայի հանրաքվեի օրինակը:

Նշենք, որ դիվանագետները երկուստեք շեշտեցին, որ Հայաստան-Միացյալ Թագավորություն առևտրաարդյունաբերական, բիզնես հարաբերությունները ակտիվանում են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930