Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովականները Երեւանում սահմանադրական բարեփոխումների նախագիծն են քննարկում

Նոյեմբեր 03,2014 11:52

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ այսօր եւ վաղը Երեւանում միջազգային համաժողով կանցկացվի «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով:

Համաժողովին ներկա են Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը սահմանադրական բարեփոխումները համարեց հրատապ ու ասաց, որ «Սահմանադրությունը դա առաջնահերթ արժեհամակարգային մոտեցում է: Սահմանադրական բարեփոխումների տրամաբանությունը վերափոխվող հասարակական համակարգերում ոչ միայն փիլիսոփայական, իրավափիլիսոփայական, քաղաքագիտական, սոցիոլոգիտական տարբեր երանգներ, խնդիրներ ունի, այլ պահանջում է դրան համադրված վերլուծություն, որպեսզի հնարավոր լինի հասարակությանը և քաղաքական ուժերին տրամադրել գիտական որոշակի դոկտրինաներ, մոտեցումներ, որպեսզի ինստիտուտների կողմից խնդիրների լուծումը լինի խորը գիտական մոտեցումները հաշվի անել և հաջողությունները երաշխավորված լինի»:

ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանն էլ ներկայացրեց այդ փոփոխությունների քննարկման տարբերակները. «Որպես քաղաքական գործիչ ասեմ, որ ակնհայտ է, որ Սահմանադրական բարեփոխումների փաթեթը ենթարկվում է երկու տեսակ քննարկումների՝ իրավական և քաղաքական: Մենք թևակոխել ենք Սահմանադրության ընկալման երրորդ փուլ, որտեղ հասարակական էլիտան և հասարակությունը իրենք են ընկալում Սահմանադրության կարևորությունը՝ որպես երկրի հետագա զարգացման տեսլականի ամրագրում»:

Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտն էլ ասաց, որ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը միայն Հայաստանում չէ, որ սկսել է, ասաց այդ փոփոխությունները գործընթացը նաեւ հարեւան երկրներում են՝ Վրաստանում, Ուկրաինայում. «Շատ կարևոր է միասին քննարկել մյուսների փորձը»,-ասաց նա:
Բրյուսովի անվան համալսարանի դասախոս, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն էլ համարում է,որ նոր սահմանադրությունների ընդունումն անհրաժեշտություն է: Նրա ներկայացմամբ, այդ փոփոխությունների քննարկումները մինչեւ 1990-ականի կեսերը շարունակվում էին. «Սահմանադրությունը մեխանիկական ձեւականացում չէ իրավաբանական հարաբերություններին, այլ արժեհամակարգային մոտեցում է: Հասարակությունը պետք է կարողանա իմաստավորել որոշակի արժեքներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930