Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անապահով անպտուղ զույգերի բուժումը դառնում է անվճար՝ բյուջեի հաշվին

Նոյեմբեր 03,2014 11:39

Այսօր ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2015-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ նոր ծրագիր են իրականացնելու անհետաձգելի սրտի վիրահատությունների համար, որի համար նախատեսել են շուրջ կես մլն դրամ:

Նախարարն ասաց, որ մոր եւ մանկան առողջության պահպանումը կմնա գերակա ուղղություն, ֆինանսների 20 տոկոսը կտան դրան: Մոտ 700 մլն դրամ աճ է նախատեսվում՝ նախորդ տարվա համեմատ:

Պետբյուջեից սոցիալապես անապահով, 30 միավոր եւ ավելի ունեցող նպաստառու անպտուղ զույգերին բուժելու համար 78.6 մլն դրամ են հատկացնելու:
ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հարցրեց, թե ուռուցքաբանական հիվանդանոցի շենքի համար ինչ միջոցներ են ծախսվել պետբյուջեից եւ երբ այն պատրաստ կլինի. «Տարածված հիվանդություն է: Մարդիկ տուն-տեղ ծախում են, գնում են Եվրոպա, եթե պայմաններ ունենանք, այստեղ կբուժվեն»:

Մկրտիչ Մինասյանը նաեւ մտահոգություն հայտնեց այստեղ բուժող եվրոպացի բժիշկների հետ կապված. «Եվրոպական բժիշկները, որոնք իրենց երկրներում զրկված են բժշկական գործունեություն ծավալել, ՀՀ-ում նրանց գործունեության համար կա՞ օրենսդրություն, որպեսզի նախ լիցենզավորվի բժիշկը, նոր թույլ տան գործունեություն ծավալել»:
Նախարարը պատասխանեց, որ ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը դրամաշնորհների հաշվին է կառուցվում: Նախատեսվում է ստեղծել նաեւ երկրորդ, երրորդ մասնաշենքը՝ շուրջ 100 մահճակալով՝ քիմիաթերապիայի համար:
Ինչ վերաբերում է արտերկրից ժամանած մասնագետներին՝ նախարարն ասաց, որ երկրաշարժից հետո դա արդեն ավանդույթ է դարձել, բայց այդ ազնվաբարո քայլից հետո եկան այնպիսի բժիշկներ, որոնք ծավալեցին այստեղ բժշկական գործունեություն՝ չունենալով դրա իրավունքն անգամ իրենց բնակության վայրում. «Լիցենզավորում է ոչ թե նախարարությունը, այլ՝ բժշկական հիմնարկը, եւ ամբողջ պատասխանատվությունը կրում է բժշկական հիմնարկը: Անգամ ամենաանվանի մասնագետները պետք է անպայման գրանցվեն, որ բուժհիմնարկներում գործունեություն ծավալեն: Բայց տարիներով այստեղ գործունեություն ծավալած անվանի հայ բժիշկները շատ ցավոտ են տանում լիցենզավորման գործընթացը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930