Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը բժշկական ապահովագրություն է ուզում. «Մեր կարիքներն էլ են բարձրանում»

Նոյեմբեր 03,2014 11:26

Այսօր ԱԺ-ում առողջապահության ոլորտում 2015-ի բյուջեի նախագծի եկամուտների եւ ծախսերի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին դեղերի հայտնի, աղմուկ հանած խնդրի հետ կապված մի հարց ուղղեց. «Դեղերի վրա սահմանվեցին նոր ակցիզային դրոշմանիշներ, որի արդյունքում հիմա դեղերի ներկրմամբ զբաղվող շատ տնտեսվարողներ աղմուկ են բարձրացրել, որ գների աճ է տեղի ունենալու: Ֆինանսավորման հաշվարկման ժամանակ նման կանխատեսում հաշվի առնվե՞լ է: Մտադի՞ր է կառավարությունն այս ուղղությամբ որոշակի մեղմման քաղաքականություն իրականացնել»:

Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ այդ հարցին կպատասխանի գրավոր:
ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ շատ նեգատիվ երեւույթներ են առաջանում, երբ պետպատվերով ծառայության համար ավելի ցածր սակագին է հաշվարկվում, քան պրակտիկայում գործող գինն է եւ կոռուպցիայի ռիսկ է առաջանում: Կարո՞ղ ենք մենք գնահատել, որ այսօր պետպատվերի գներն ավելի են մոտեցվել իրական գներին:

Պավել Սաֆարյանն ասաց, որ կառավարությունը շահագրգիռ է, որ ունենանք իրատեսական գներ. «Եթե ինչ-որ խնդիրներ կան ֆինանսական, դա իրական գների առկայության բացակայությունն է: Մի մեծ սահմանափակում կա՝ մեր ֆինանսական միջոցները: Կիսում եմ գնահատականը, բայց պետք է հաշվի առնել նաեւ մեր ֆինանսական հնարավորությունները: Իրական գների դեպքում պետք է կրճատել շահառուների թվաքանակը»:

Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ՝ լուծումը բժշկական ապահովագրության ներդրումն է. «Այս ուղղությամբ ես չեմ նկատում քայլեր: Կյանքի կենսամակարդակը բարձրացնելուն զուգահեռ մեր կարիքներն էլ են բարձրանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930