Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ որոշումը մնաց անփոփոխ. ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց բեռնափոխադրումների ոլորտում գործող ընկերությունների բողոքն ընդդեմ Հանձնաժողովի

Նոյեմբեր 03,2014 11:24

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, բեռնափոխադրումների ոլորտում գործող «Չորս ընկեր», «ՍՕՀՕ» և «Պրոֆ իմպրոտեքս» ընկերությունների բողոքն ընդդեմ Հանձնաժողովի մերժվեց և ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ: Տնտեսվարողների բողոքը մերժվել է դատական բոլոր՝ 3 ատյաններում:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը մամուլի տասնյակ հրապարակումների, ինչպես նաև առևտրականների բողոքների հիման վրա լայնածավալ ուսումնասիրություն էր սկսել Թուրքիայից և Չինաստանից իրականացվող բեռնափոխադրումների ոլորտում: ՏՄՊՊՀ-ը պարզել էր, որ «Չորս ընկեր», «ՍՕՀՕ», «Պրոֆ իմպրոտեքս» և «Նանիս» ընկերությունները հակամրցակցային համաձայնության գալով բարձրացրել էին փոխադրվող ապրանքի համար պահանջվող գինը. Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի համար առևտրականներից պահանջվող գումարը 4 դոլարից դարձել էր 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7-ի փոխարեն՝ 14 դոլար:
Բացի «Նանիս» ընկերությունից, մյուս երեքը դատական կարգով բողոքարկել էին ՏՄՊՊՀ որոշումը:

Ներկրման և իրացման ծավալներով խոշորը «Չորս ընկեր» ընկերությունն է, որը, ՏՄՊՊՀ որոշման համաձայն պետբյուջե կվճարի 55 մլն դրամ, «ՍՕՀՕ» ընկերությունը՝ 30 մլն, իսկ «Պրոֆ իմպրոտեքսը»՝ 10 միլիոն դրամ:

Մերժվել է նաև «Գրեյթ Վելլի» ընկերության հայցն ընդդեմ Հանձնաժողովի

ՀՀ Վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշմամբ մերժվել է նաև գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Գրեյթ Վելլի» ընկերության հայցն ընդդեմ Հանձնաժողովի: ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ: Ընկերությունը ենթարկվել էր ֆինանսական պատասխանատվության՝ մրցակցային օրենսդրության պահանջների խախտման համար:
ՀՀ ՏՄՊՊՀ-ը կշարունակի պարբերաբար հասարակությանը ներկայացնել դատական կարգով բողոքարկված գործերի արդյունքները:

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930