Նոյեմբերի 7-ին Սոչիում կկայանա շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի հանդիսավոր բացումը, իսկ հաջորդ օրը գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ թագի հավակնորդ, հնդիկ Վիշվանաթան Անանդը կխաղան առաջին պարտիան:
Մրցամարտի կանոնակարգով նախատեսված է 12 պարտիա: Ոչ-ոքի հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեք:
Մրցամարտի մրցանակային գումարը 1 միլիոն եվրո է, որի 60%-ը բաժին կհասնի հաղթողին, 40%-ը՝ պարտվողին:
Մրցամարտը մեկնաբանելու են աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, որը Սոչի կժամանի Տիգրան Պոտրոսյանի հուշամրցաշարի ավարտից հետո, որին նա մասնակցելու է, Ռուսաստանի յոթյակի չեմպիոն Պյոտր Սվիդլերը եւ կանանց աշխարհի եռակի չեմպիոն Ալեքսանդրա Կոստենյուկը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ