Վաղը Մոսկվայում մեկնարկում է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված շախմատային գերմրցաշարը, որին մասնակցելու են Լեւոն Արոնյանը, ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Էռնեստո Ինարկիեւը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, չինացի Դին Լիրենը եւ հունգարացի Պետեր Լեկոն:
Հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահը Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, վճռաբեկ հանձնաժողովի նախագահը՝ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armchess.am-ի