Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին
հանձնաժողովների նախագահներ Վահրամ Աթանեսյանը և Արտակ Զաքարյանը:
Ողջունելով համատեղ նիստի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության Ազգային
ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է Արցախի և Հայաստանի օրենսդիրների
միջև տարբեր ձևաչափի հանդիպումները, որոնք նպաստում են հայկական երկու
հանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդմանը:
Կողմերը, որոնց կազմում ընդգրկված էին ԼՂՀ և ՀՀ խորհրդարանական տարբեր
խմբակցությունների ներկայացուցիչներ, քննարկել են միջազգային
խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ
ընթացող քննարկումներին ՀՀ պատվիրակությունների գործունեությանն ու
արդյունքներին, ինչպես նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչմանն առնչվող հարցերի լայն
շրջանակ:
Այնուհետև ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական
հանձնաժողովն Արցախի խորհրդարանում անց է կացրել իր արտագնա հերթական
նիստը:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն