Հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ-Վիզե քաղաքում անցկացված ներկայացուցչական օփենում ամերիկացի Ալեքսանդր Լենդերմանի եւ խորվաթ Անտե Շարիչի հետ միասին ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ միայն լրացուցիչ գործակիցներով հաղթողի կոչումը զիջեց ամերիկացուն՝ նույն պայմաններով գերազանցելով խորվաթ շախմատիստին:
Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, 7,0 միավորով պայքարն ավարտեց ութերորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ