Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանին՝ Վագահի անցակետի մոտ, պայթյունի հետեւանքով 45 մարդ է մահացել: Գրել է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Միեւնույն ժամանակ բժիշկները առայժմ հաստատում են 35 մարդու մահվան մասին լուրը: Մոտ 70 տուժածի էլ տեղափոխել են հիվանդանոց:
Պայթյունը եղել է Վագահի կայանատեղիներից մեկում: Նախնական վարկածով՝ պատահարի պատճառ է համարվում գազի տարրայի պայթյունը, սակայն այժմ չի բացառվում, որ եղածը ահաբեկչական գործողություն է:
էլի անգլո-սաքսերի հերթական տեռորը արին